
Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ բաց առաջնությունում

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Զոկովիչը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ բաց առաջությունում: Նյու Յորքում մեկնարկած US Open-ի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Ջոկովիչի մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Դամիր Ջումհուրն էր: Սերբ թենիսիստից մեծ ջանքերի չպահանջվեցին հաղթելու մրցակցին երեք սեթից հետո` 6:1, 6:4, 6:1 հաշվով:
Նովակ Ջոկովիչն ԱՄՆ բաց առաջնության եռակի հաղթող է: Նա այդ տիտղոսները նվաճել է 2011, 2015 և 2018 թվականներին: