Բաժիններ՝

Լցոնված ձկան լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Սկումբրիա – 2 հատ
2. Ձու – 2 հատ
3. Պինդ պանիր – 50 գ
4. Մանանեխ (չոր) – 0.5 թ/գ
5. Կիտրոն (հյութը և կեղևը) – 0.5 հատ
6. Կանաչիներ
7. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Ձվերը խաշել, պանիրը քերել: Ձվերը և կանաչիները մանր կտրատել: Ձուն, պանիրը, կիտրոնի հյութը և քերած կեղևը, կանաչին և մանանեխը խառնել, համեմել աղով և պղպեղով:

Կարդացեք նաև

2. Ձկները մաքրել և լվանալ: Չորացնել անձեռոցիկով, համեմել աղով և պղպեղով:

3. Ձկները լցոնել ստացված միջուկով, յուրաքանչյուրը փաթաթել փայլաթիթեղով, դնել տապակին:

4. Եփել 20-50 րոպե, 180 աստիճան ջեռոցում: Փայլաթիթեղը բացել, եփել ևս 10 րոպե 250 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս