«Անձնապես ինձ համար Ադրբեջանի քաղաքականությունն ավանտյուրիստական է, բոլոր փաստերը ցույց են տալիս, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, դա պատերազմ է, լուրջ պատերազմ է, և փորձերը՝ ապացուցել, որ այնտեղ չկան թուրքեր, ջիհադիստներ այն դեպքում, երբ կան օբյեկտիվ տվյալներ, անընդունելի են»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։ Նրա խոսքով, թեև կողմերը կորուստներ են կրում, նրանք տրամադրված են վճռական, և այստեղ լավ է, որ Ռուսաստանը ևս վճռական է այն հարցում, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները Մոսկվայում հրադադարի շուրջ գործեն, և ՌԴ-ն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, և կլինեն արդյունքներ։ «Այնուամենայնիվ, եթե այստեղ լինեն արդյունքներ, ամեն ինչ ցույց է տալիս, որ կսկսվի բանակցային գործընթաց, որը հեշտ չի լինելու։ Բայց այս պահին կարևորը պատերազմը դադարեցնելն է»,- նկատեց նա։
ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։
Էստոնիայի խորհրդարանում (Ռիիգիկոգու), հոկտեմբերի 12-ին կառավարության հարցուպատասխանին հաջորդած խմբակցությունների հայտարարությունների ժամին կառավարող կոալիցիայի մաս կազմող Էստոնիայի պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում և վիրավորվում են խաղաղ բնակիչներ:
Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում նվագել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը: Կատարման տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում:
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին կոչ անելով շարունակել բարձրաձայն խոսել ադրբեջանական ագրեսիայի մասին և ներկայացնել ճշմարտությունը: Նա հորդորել է շարունակել մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին:
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախում առնվազն 31 մարդ է զոհվել:
Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստին՝ խոսելով ադրբեջանական ագրեսիայի, Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծման մասին։
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ ընդգծելով ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը:
Հանրահայտ հեռուստաաստղ և մոդել Քայլի Ջեններն աջակցություն է հայտնել Արցախին և Հայաստանին՝ իր միլիոնավոր հետևորդներին հորդորելով մասնակցել համազգային դրամահավաքին:
Դերասան, երգիչ Կարեն Ասլանյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված ընկերոջ լուսանկարն ու գրե:
«Վերջին իրադարձությունների շուրջ Եվրոպական միության ու Թուրքիայի միջեւ նորից անցկացվելու են քննարկումներ եւ Եվրոպայի խորհրդի պարտականությունն է որոշելու, թե ինչպես պիտի արձագանքի այս ամենին: Արդեն ասվել է, որ մինչեւ տարեվերջ մենք պետք է վերանայենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, հույս ունենալով, որ Թուրքիան կդադարեցնի մեր հարաբերությունները վնասող գործողությունները»:
Թուրքիայի տարածքում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
«Ծրագիրը հաջողություն կունենա, քանի որ ճիշտ ժամանակն է՝ արաբներն ատելով ատում են թուրքին: Բայց իրենք առաջինը քայլ չեն անի, Հայաստանի և Արցախի իշխանությունները քայլ պիտի անեն: Մենք՝ տեղի հայերս, թիկունքից ենք աշխատում: Ես անձամբ շոշափեցի Սիրիայի հանրային կարծիքը, մարդիկ համաձայն են: Նման լուրջ նպատակի համար ուղղակի աշխատանք է տարվում: Եթե մտադիր են ձեռնարկել, Աստված առաջ, Սիրիայից սկսենք, կհաջորդի Լիբանանը»,- հավելեց Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղարը:
Պաշտպանության բանակում կորոնավիրուսի տարածման վտանգը նվազագույնի է հասցված, չնայած պատերազմական իրավիճակին:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հավաստիացնում է ՝ Արցախի ժողովուրդն իր հայրենիքից որևէ տեղ գնալ չի պատրաստվում:
ՊԲ-ն հրապարակե է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անուններ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ընդհուպ մինչեւ ընտրություններն ամեն օր միջոցառումների մասնակցել իր նախընտրական արշավի շրջանակում:
Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի գրառմամբ ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել առարկայական բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու նպատակով:
Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է արցախա-ադրբեջանական պատերազմի մասին:
Հանրաճանաչ դիրիժոր և կոմպոզիտոր, Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին ու նշել, որ հիմա պատերազմի համար ժամանակ չկա. հիմա խաղաղության և կայունության ժամանակն է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մայրաքաղաքի մի շարք բժշկական կենտրոններում, որտեղ բուժում են ստանում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորված զինվորներ:
Արցախի իշխանությունները դեռևս չեն հաշվարկել, թե որքան գումար անհրաժեշտ կլինի Ադրբեջանի Զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծության վնասները վերականգնելու նպատակով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի շարունակվող խախտումների վերաբերյալ:
Ռումինիան կոչ է անում խստորեն հետևել կրակի դադարեցման համաձայնությանը Լեռնային Ղարաբաղում:
Ադրբեջանի Զինված ուժերը շարունակում են Արցախի նկատմամբ նախահարձակ գործողությունները, իսկ Պաշտպանության բանակը համաչափ պատասխան է տալիս հակառակորդին:
Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որը պետք է տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունենար հոկտեմբերի 16-ին, հետաձգվել է:
ԵՄ-ի խորհուրդը հոկտեմբերի 12-ին հաստատել է Մեյրիդ Մակգինենսի թեկնածությունը Իռլանդիայից Եվրահանձնաժողովի նոր անդամի պաշտոնում աղմակահարույց սկանդալից հետո պաշտոնաթող եղած Ֆիլ Հոգանի փոխարեն, սկանդալ, որը կապված էր կարանտինային նորմաների խախտման հետ: Այդ մասին ասված է ԵՍ-ի խորհրդի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։