«Չեմ հավատում, որ այլևս մեզ հետ չես». Կարեն Ասլանյանի գրառումը` նվիրված զոհված ընկերոջը
Դերասան, երգիչ Կարեն Ասլանյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված ընկերոջ լուսանկարն ու գրել.
«Հերոս ջան, չեմ հավատում, որ այլևս մեզ հետ չես, որ շաբաթը մեկ չես զանգելու ու ասես` ո՞ւր ես կորել, այ ախպեր, զանգում եմ, վերցրու: Իմ մանկության ընկեր, իմ դուխով ու լավ ախպեր, չեմ կարող բառերով ասել քո լավ տղա, լավ ընկեր լինելու չափը: Աստված հոգիդ լուսավորի, Ղևոնդ ջան: Դու քո կյանքը տվեցիր մեր հայրենիքի համար, մեր սուրբ հողի համար: Քո նկարը դնում եմ իմ էջում, որ բոլորը տեսնեն իմ հերոս ընկերոջը»: