168 TV ԼՐԱՀՈՍ
Լուսանկարիչ` Արեգ Բալայան:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում հետևյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով:
Վաղ առավոտից ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ակցիա իրականացնող կանանց ու երեխաներին այսօր չհաջողվեց հանդիպել պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի կամ պատվիրակության մեկ այլ ներկայացուցչի հետ:
Քաղաքագետ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ հրադադարի պայմանավորվածությունն արդեն երրորդ անգամ խախտելով՝ Էրդողանն ու Ալիևը ուղիղ հարված են հասցնում միջնորդող երեք կողմերի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարների պատվին:
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 19-25-ը գրանցվել է 319 դեպք, որից 173-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 105 հրդեհի, 1 փլուզման, 1 ջրահեղձման, 10 ինքնասպանության փորձի, 2 օձի հայտնաբերման դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 101 կենցաղային կանչ. տուժել է 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ նախագայի հայտարարությունը՝ ասաց. «Վերջերս Կոսովոյի և Սերբիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, և դա վերաբերում է առևտրային համագործակցությանը: Երբ Թրամփը հղում էր անում Կոսովոյին, չեմ կարծում, որ նկատի ունե՝ր որպես միջազգային իրավունքի նախադեպ Կոսովոյի գործը, և այս առումով դրան հղում անելն այդքան էլ կոռեկտ չի լինի: Բայց միևնույն ժամանակ, կարծում եմ, որ սա հնարավոր է օգտագործել քաղաքական, դիվանագիտական նպատակներով մեզ համար, և այս առումով մեր դիվանագետներն անելիք ունեն»:
«Դուք հաստատ այս գիշեր հանգիստ քնել եք Ձեր տաքուկ անկյունում՝ եվրոպական բարձր արժեքների գրկում: Մեզանից ոչ ոք աչք չի փակել՝ սպասելով հրադադարին, որն այս պահին էլ խախտվում է թշնամու կողմից: Մենք մեկ ամիս շարունակ չենք քնում, կորցրել ենք քուն, տեղ, տուն, բնակավայրեր և, ամենաահավորը, անդառնալին՝ մեր հարազատներին, մեր որդիներին, հայրերին, ամուսիններին, մեր երեխաներին, մեր տարեցներին, որն այլևս անդառնալի է»,- ասաց արցախցի կանանցից մեկը՝ դիմելով ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինին:
Կամավորները խոստանում են:
«Ազատ ու անկախ Արցախ, քո տուն-ամրոցը կերտեցինք, պատմությունը մեր երկրի, մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք»,- Արցախի Հանրապետության օրհներգով արցախցի կանայք ու երեխաները սկսեցին ՀՀ-ում ԵՄ-ի դեսպանատան դիմաց իրենց բողոքի ակցիան:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին:
Բայց պետք է հասկանալ, թե այս բարդագույն իրավիճակում ինչպիսի հակախաղ պետք է առաջադրել թշնամուն, իսկ տնտեսությունը այս ամենին զուգահեռ ինչպես զարգացնել՝ ճակատն ապահովելու անհրաժեշտ մատակարարումներով»։
Պատերազմական իրավիճակում հայ դպրոցականները հաղթել են 2020թ. Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, որն առցանց անցկացվել է Էստոնիայում։
Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 26-ին հրադադարի ռեժիմը խախտել է նաև Արցախի խաղաղ բնակավայրերում։
Այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:
Կանադան կրկին կոչ է անում արտաքին կողմերին` չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանը այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր: Armlur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարող Միքայել Համբարձումյանի՝ Սահմանապահ զորքերի հետ հանդիպումից: Մասնավորապես, կայքը պարզել է, որ Միքայել Համբարձումյանը հանդիպման ժամանակ բավականին թեժ քննարկում է ունեցել սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց հետ:
Հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 78810 դեպք, որոնցից 51162-ն` առողջացած, 1196-ը` մահվան ելքով:
Արցախցի կանանց և երեխաների բողոքի ակցիան ՀՀ-ում ԵՄ գրասենյակի դիմաց․ ՈՒՂԻՂ
Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգան ԱՄՆ-ի հետ դաշինքը համարում է իր արտաքին քաղաքականության հիմքը եւ մտադիր է, հենվելով դրա վրա, զարգացնել հարաբերությունները հարակից տարածաշրջանի երկրների հետ:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումն Ալիևի և Էրդողանի վրա՝ դադարեցնելու պատերազմը Լեռնային Ղարաբաղում:
Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ողջ ազդեցությունը ՝ ի նպաստ հրադադարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բուն բանակցային գործընթացի մեկնարկի:
Միացյալ Նահանգները հուսով է, որ Ռուսաստանը կդառնա Եվրոպայի ու ԱՄՆ-ի «բարեկամական գործընկերը» եւ կհրաժարվի «ագրեսիայից»:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել էին իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին։
Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 973 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 78 810-ի:
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հոկտեմբերի 25-ին Նյու Հեմշիրրում ելույթի` հայերին առնչվող հատվածը ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման ակնարկ է:
Սիրիայում հոկտեմբերի 25-ին տեղի հայկական կազմակերպությունները բողոքի հզոր ակցիա են անցկացրել:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է Ռուսաստանը:
Տիգրանակերտ. արքայից արքայի քաղաքն առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է, իսկ այս անգամ կտոնի հայ ժողովրդի նոր հաղթանակը: