«Այս պահին որևէ նորություն չկա». Հայաստանում «Կարմիր խաչի» ներկայացուցիչ

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին։

Այս մասին հոկտեմբերի 25-ի երեկոյան հայտարարել էր ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այդ պայմանավորվածության համաձայն՝ հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, ժամը 08։00-ին։

Չնայած այս ամենին, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կրակ արձակելով ու հրետակոծելով խաղաղ բնակավայրերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարն ընդհանուր առմամբ պահպանվում է. «Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին»:

168.am-ը «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե այս պահին որևէ գործողություն կարո՞ղ են իրականացնել կամ իրականացնո՞ւմ են։

«Այս պահին որևէ նորություն չկա, հայտարարելու որևէ բան չունեմ, երբ նման բան լինի՝ հայտարարություն կլինի»,- հակիրճ տեղեկացրեց Զառա Ամատունին։

Տեսանյութեր

Լրահոս