Այս պահին, երբ հայ զորականը պայքարում է մինչև վերջ, տեղին չեն որևէ տեսակի այլ դիտարկումները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները, ինչպես նաև նահանջի մասին:
The National Interest կայքը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ հանուն խաղաղության ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն հյուպատոսություն բացի Ստեփանակերտում:
Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված Նոյ Լյովայի Թևոնյանը ընտանիքի 4-րդ երեխան էր, 3 քույրերից հետո շատ սպասված փոքր եղբայրը: Նոյի քույրերից Լիաննան 168.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ստացվել, որ եղբորն անվանակոչել են Նոյ:
Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ներկա իրադրությունը Ստեփանակերտում և Շուշիում:
Ռազմակաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում գիշեր թե ցերեկ: Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ:
168.am-ի տեղեկություններով` այսօր ժամը 20:00-ից Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկում են Արցախում ստեղծված իրավիճակը։ Խորհրդարանական ուժերից քննարկմանը մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ՝ հիմնականում պայմանավորված մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի և ճարպերի, շաքարի և շաքարավազի ՝ 0.9-9.8% գնաճով:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը ռազմաճակատում. Ուղիղ:
Brussels morning թերթը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, հակամարտությունում Թուրքիայի ներգրավման և տեղի ունեցողին Եվրամիության թույլ արձագանքի մասին:
Իրականում այս իրավիճակը սպասելի էր ինչ-որ չափով, որի մասին բազմիցս զգուշացրել եմ: Տեսեք, 2018թ.-ին և, ավելի շատ՝ 2019թ.-ի ընթացքում, կառավարությունը ոգևորված հարկերի հավաքելիության մակարդակից՝ շատ արագ շտապեց ստանձնելու բազմաթիվ ընթացիկ բնույթի պարտավորություններ՝ նվազագույն աշխատավարձի աճ, կենսաթոշակների աճ, աշխատավարձերի աճ, տարատեսակ նպաստների աճ, և այլն:
Նոյեմբերի 7-ին, ժամը 18:27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Նախքան պատերազմը, հաշվի առնելով հանրապետությունում մեթանոլից արձանագրված 21 մահվան դեպքը, 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ փորձելով պարզել, թե որ երկրներից որ ընկերություններն են Հայաստան ներկրել մեթանոլ և էլիթ սպիրտ։
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ում հաղթանակի մասին արդեն հայտնել են մի շարք առաջատար լրատվամիջոցներ, խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իր օգտին քվեարկել են, թե ոչ:
Արդարության մասին ձեր քննարկումներն ու պատկերացումները տեղափոխեք հարկաբյուջետային դաշտ։
«Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են»:
«Անընդհատ տարբերակներ էի փնտրում՝ ինչպես միանալ որևէ ջոկատի: Սակայն, ինչպես գիտեք՝ աղջիկներին չեն տանում: Ի դեպ, դրան որոշ առումով կողմ եմ, քանի որ, երբ արդեն կամավորագրվեցի, մասնակցեցի զորավարժություններին, հասկացա՝ որքանով էլ որոշ չափով տիրապետում եմ որոշակի հմտությունների՝ ամեն դեպքում, շատ քիչ էր, որպեսզի մեկնենք առաջնագիծ: Դրա համար պետք է լավ պատրաստվել, գիտակցել՝ ուր ես գնում, պետք է կարողանալ զգացմունքայնությունը մոռանալ, հասկանալ, որ, եթե անգամ մեկ վայրկյան չկարողանաս քեզ կառավարել, հնարավոր է՝ դա քո կամ մարտական ընկերոջդ կյանքն արժենա»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Անժելա Դայանը:
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը:
Տարբեր հարթություններ են, լրիվ տարբեր հարթություններ են: Ես նշեցի, որ ամեն դատական ատյան իր կոնվենցիան ունի, որի շրջանակներում գործում է: ՄԻԵԴ-ն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Իմ նշած Միջազգային արդարադատության դատարանը շատ կոնվենցիաներ է սպասարկում, բայց այդ դատարանի ընդհանուր իրավազորությունն Ադրբեջանը չի ճանաչել:
ԱՄՆ-ի ընտրությունների հարցերով դաշնային հանձնաժողովը երկրում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ առայժմ կեղծիքների վերաբերյալ ապացույցներ չի ստացել:
Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի թվերի աճի հետևանքով նոյեմբերի 9-ից երկրում կսահմանեն պարետային ժամ:
Նոյեմբերի 7-ին, ժամը 16:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին մասնակցող ադրբեջանցի զինծառայողի ընտանիքը մնացել է սոված: Media.az լրատվական կայքը հայտնում է, որ շարքային Շահին Ռահիմովն, ով ունի հինգ անչափահաս երեխա, կամավորագրվել է պատերազմի առաջին օրերին՝ երեխաներին թողնելով անաշխատունակ մոր խնամակալությանը: Ընտանիքն ապրում է վթարային հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը:
Ծանր մարտեր են ընթանում. հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի «Ռոմա»-«Կլուժ» խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Անհրաժեշտ է բեկում, և բեկումը հնարավոր է:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը հաղթել է նախագահական ընտրություններում:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ջանքերն ուղղված է եղել ռազմական գործողությունների դադարեցմանը։ Հատկապես, պաշտոնական Թեհրանն անընդունելի է համարում երրորդ երկրների՝ Թուրքիայի և Իսրայելի հրահրող գործողությունները, որոնք նպատակ ունեն երկարաժամկետ առումով ապակայունացնել տարածաշրջանը։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինն օրերս ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով Արցախյան հակամարտության գոտում ահաբեկիչների և թուրքական հետախուզական ծառայությունների ներկայության մասին։
Արցախում նոյեմբերի 1-ի լուսադեմին զոհվել է Ջավախքի Ագանա գյուղի զավակ ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը։ Սամվել Հովհաննիսյանը Արցախում պատերազմի մեկնարկից ի վեր գտնվում էր ռազմաճակատում։ Այս օրերի ընթացքում հերոսաբար կռվելիս Սամվելը երկու անգամ վիրավորում էր ստացել ու ամեն անգամ ապաքինվելիս վերադարձել ռազմաճակատ թշնամու դեմ իր հերոսական պայքարը ավարտին հասցնելու համար։