Բաժիններ՝

Մխիթարյանը` «Ռոմա»-«Կլուժ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի «Ռոմա»-«Կլուժ» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Ռոմա»-ի Թվիթերում անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը:Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Կլուժին»: Հանդիպման հենց մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Առաջին կեսի ընթացքում «գայլերին» հաջողվեց ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Նախ աչքի ընկավ Իբանեսը, այնուհետև` Մայորալը: Վերջինս երկրորդ կեսում նաև դարձավ դուբլի հեղինակ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Պեդրոն: Ի վերջո, Պաուլո Ֆոնսեկայի սաներին հաջողվեց 5:0 հաշվով պարտության մատնել «Կլուժին» և միանձնյա գլխավորել A խումբը: Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30