«1000 դրամները 3000 դրամ սարքելու մասին՝ շատ հակիրճ». Աշոտ Խուրշուդյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«1000 դրամները 3000 դրամ սարքելու մասին՝ շատ հակիրճ։
1/ Առաջնայինը երկորդայինից տարբերեք։
2/ Արդարության մասին ձեր քննարկումներն ու պատկերացումները տեղափոխեք հարկաբյուջետային դաշտ։
3/ Հիմա փիլիսոփայական քննարկումների ժամանակը չի։
4/ Մենք զոհվածների ընտանիքներին ու հաշմանդամն դարձածներին այնքան են պարտք։
5/ Ու առաջնայինը հենց այս պարտքի զգացումն է, որն ունի և՛ նվազագույն եկմամուտ ստացողը, և՛ շատ ստացողը։
6/ Մեր ժողովուրդը գիտի այս պարտքի զգացումը ու արդեն ամսից ավելի իր ունեցած չունեցածը ուղղում է Արցախին, պատերազմին, զինվորներին։
7/ Ապրիլյանին մոտ հարյուր զոհ ունեցանք, ծախսվել է հիմնադրամից 2,5 միլիարդ դրամ ու դեռ ծախսվելու է՝ մնացել է 32 միլիարդ դրամ։
8/ Ինքներդ եք տեսնում այսօրվա զոհերի քանակը, հաշվարկները մտքումդ արեք ․․․ ու շարունակեք աղոթել ու աջակցել։
9/ Եթե մտածում եք որ սա կարող է բերել սոցիալական խնդրի՝ դրա քննարկումն այլ տեղ է, քննարկեք մեր երկրի բյուջեն ու տնտեսական քաղաքականությունը։
10/ Աղքատ մարդու հետևը մի թաքնվեք ու սկսեք փիլիսոփայել։
11/ Իսկ եթե շատ եք ուզում օգնել, ապա անհրաժեշտ է ընդլայնել բազան, որպեսզի մուծումներ անեն նաև ոչ ֆորմալ հատվածում կամ էլ դրսում եկամուտ ստացողները, գյուղացիական տնտեսությունները ․․․ իրենք հաստատ պատրաստ են։
12/ Ավարտեմ, որ 3000 դրամն էլ բավարար չի լինելու, եթե չընդլայնենք բազան։ Իսկ կարող կազմակերպությունները հանգիստ կարող են կրկնապատկել ամեն ամիս փոխանցվող գումարը, սա էլ կլինի ձեր պրոգրեսիվը։
13/ Տնտեսական քաղաքականության տեսակետից սա շատ կարևոր է, լուծում է հաջորդ տասնամյակների հարցը։
14/ ․․․ ու երեք հազար դրամն այն չնչինն է, որ արագ պետք է լուծենք ու կենտրոնանանք այլ հրատապ թեմաների։
15/ հա ուզում եմ լռել, ձեն չհանել, բայց չի ստացվում։ Սկսեք տարբերել առաջնայինը երկրորդայինից։ Ձեզ այնպես պահեք, որ զավակ կորցրած կամ պատերազմից հաշմանդամ դարձած ընտանիքների երեսին նայելու տեղ ունենաք։ Թարգեք «Հռոմի պապից կաթոլիկ» լինելու մոլուցքն ու սուպերօպտիմալ լուծումները»։