2020 թ. նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության ճանաչման: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնել է Greenberg Traurig իրավաբանական և լոբբիստական ընկերության կողմից Թուրքիայի կառավարության հետ կապերը խզելու մասին, որը տեղի է ունեցել ամերիկահայ ակտիվիստների ճնշման ներքո:
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հավերժ փա՛ռք քեզ, հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր։ Խոնարհվում եմ Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հայորդիների շիրիմների առաջ։ Գրկում ու համբուրում եմ հերոսներ ծնած մեր Մայրերին և Քույրերին»։
«Սիրելի Ստեփանակերտցիներ, քաղաքային իշխանությունների կողմից ամեն ինչ վերահսկվում է: Խուճապի մի մատնվեք: Ամեն ինչ արվում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Զգոն և ուշադիր եղեք»,- ասված է հայտարարությունում։
ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դպրոցականների, քոլեջի և ուսումնարանների ուսանողների կրթության կազմակերպման հարցերը։
Ֆրանսիայի Ազգային ժողովի 39 պատգամավոր դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով Արցախի հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը:
Իրանի զինված ուժերի մամուլի քարտուղար Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ իրենք Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկու կողմերին էլ հարգում են։
Այս թեմայով սիրով կլռեի, որովհետև մի կողմում կանգնած է կին, որին շատ հարգում եմ և միշտ իր ծրագրերով ոգևորվել եմ և որպես օրինակ ներկայացրել, մյուս կողմում կանգնած է մեկ այլ կին, ով փորձում է ինչ-որ բան անել և, քանի որ հանրային դեմք է վերջին տարիներին միշտ կամ քննադատվում է կամ գովաբանվում: (Վերաբերմունք չեմ հայտնում, քանի որ նպատակահարմար չեմ գտնում):
Գերմանիայի գլխավոր վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է զեկույց, որում, վերլուծելով Թուրքիայի տարածաշրջանային ներկայիս քաղաքականությունը, նրան համարում է Եվրոպայի համար «վտանգավոր գործընկեր»։
Ստեղծված իրավիճակի բերումով Հիմնադրամի աշխատանքները բազմապատկվեցին:
Ուսումնական գործընթացը շարունակելու նպատակով Արցախից ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող դպրոցականները պետք է մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածը գրանցվեն իրենց բնակավայրի հարակից դպրոցներից մեկում:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արեւելյան տարածքային կենտրոնը դիտարկել է, թե ինչպես են պահպանվում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները մի շարք համայնքապետարաններում։
Նոյեմբերի 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշարվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը: Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում:
Իրանն անհանգստանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդկային կորուստների և քաղաքացիական անձանց հասցվող վնասների առնչությամբ:
Երեկ ադրբեջանական ագիտպրոպն իրենց երազանքների հերթական ապատեղեկատվությունը դաշտ նետեց՝ փորձելով հայ հասարակության մեջ հուսալքության սերմեր գցել: Տարածել էին, թե իբր վիրավորվել է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում աշխարհի այն երկրների օրենսդիր մարմիններին, ովքեր ծանր փորձությունների այս շրջանում Արցախին սատարող բանաձև են ընդունել:
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիի մերձակայքում մեր զինված ուժերի նախօրեի և գիշերվա հաջողությունները չափազանց ոգևորող են։ Տղերքից ում հետ խոսում եմ, տրամադրությունները շատ բարձր ու մարտական է։ Իրապես շատ դրական լիցքեր ու էմոցիաներ փոխանցեցին։ Վստահ եմ՝ առաջիկայում էլ այդպես կլինի։
Դարերից եկած մի ավանդույթ կա, մարդու տարիքը փաստացի ծնված տարեթվով չեն որոշում, այլ գիտակցական կյանքում նրա կատարած հայրենանվեր, բարեգործական եւ այլ բնույթի բարի աշխատանքների հանրագումարով են որոշում: Եթե փորձենք հաշվել ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի տարիքը սխալ կլինի, քանզի նա դեռ շարունակում է իր հայրենանվեր, ազգապաշտպան բարի գործունեությունը:
Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են: Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի խմբերը դիտարկում են աշխատանքային օրվա ավարտին կատարվող ախտահանման աշխատանքները` նախատեսված սանիտարական նորմերով։
Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովը, որն այս տարի COVID-19-ով պայմանավորված անցկացվում է առցանց և բաղկացած է հինգ տարբեր նստաշրջաններից՝ յուրաքանչյուրի համար առանձին թեմայի քննարկմամբ:
«Նախագահի հանդիպումը ԱՀ խորհրդարանական ուժերի հետ այդ համատեքստում է եղել: Ի վերջո, անկախ Ադրբեջանի իշխանությունների դրսևորած ագրեսիվ գործողություններից, հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, և պաշտոնական Բաքուն պարտավոր է բանակցային սեղանի շուրջ նստել: Արցախի նախագահն ընդամենը մտքեր է փոխանակել քաղաքական ուժերի հետ, լսել նրանց կարծիքները»,- շեշտեց նա՝ հավելելով, որ պատերազմը շարունակվում է, և բոլոր ջանքերն այսօր ուղղված են ռազմաճակատին:
Ադրբեջանա-թուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում ավերածություններն ու վնասները շատ են և անհաշիվ:
2020 թվականի նոյեմբերի 5-ին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերության կողմից կազմակերպված «Վերակառուցելով ավելի լավը. իրական շահառուների թափանցիկության դերը ճգնաժամի ընթացքում» խորագրով հեռավար հանդիպմանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բելգիական հեղինակավոր La Libre Belgique պարբերականի հատուկ թղթակից Քրիստոֆ Լամֆալյուսիին:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:
Ծայրահեղ տխուր է հետևել նրան, թե ինչպես կարծես թե խելացի մարդիկ, ովքեր ունակ են վերլուծություններ կատարել ու կանխատեսումներ, անտարբեր հետևում են, թե ինչպես է 150 000-անոց քրիստոնեական Արցախը մինչև վերջ կռվում ահաբեկիչներով համալրված բազմամիլիոնանոց նեոօսմանական խաժամուժի դեմ: Առավել ևս, որ մի քանի տարի առաջ Ռուսաստանը մտավ Սիրիական թեմայի մեջ հենց այն բանի համար, որ թույլ չտա՝ տականք մարդակերների մատրիցան իր ցանցը ծավալի ու զարգացնի:
Էլեկտրականության թույլ միացման պատճառով այրվել է Թուրքիայի Հանրապետության Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղը։
Թուրքիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Մուրադ Ույսալը պաշտոնանկ է արվել: Նրա փոխարեն նշանակվել է երկրի նախագահի աշխատակազմի ֆինանսական ռազմավարության և բյուջետավորման վարչության ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Նաջի Աղբալը: