
Ադրբեջանցի զինծառայողի կարիքավոր ընտանիքը մատնված է անուշադրության

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին մասնակցող ադրբեջանցի զինծառայողի ընտանիքը մնացել է սոված: Media.az լրատվական կայքը հայտնում է, որ շարքային Շահին Ռահիմովն, ով ունի հինգ անչափահաս երեխա, կամավորագրվել է պատերազմի առաջին օրերին՝ երեխաներին թողնելով անաշխատունակ մոր խնամակալությանը: Ընտանիքն ապրում է վթարային հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանում:
Համացանցում ադրբեջանցի օգտատերերը քննադատում են կառավարությանը, փորձում ուշադրություն հրավիրել նման դեպքերի վրա, որոնք բավականին շատ են:
Առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի կառավարությունն իր զինվորների ու մահացածների ընտանիքների նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերում: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ողջ ընթացքում, ադրբեջանական կողմը չի հրապարակել զոհերի թվի մասին որևէ տեղեկություն: Իսկ մահացածների հարազատներն, ովքեր համարձակվել են լուսանկարել հուղարկավորությունները, ենթարկվել են բռնության: