Իտալիայի Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր առավոտյան անդրադարձել էր ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած կեղծ լուրերին, թե իբրև Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը վիրավորվել է։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բռնապետը կարծեք թե թույլ է տալիս կոպտագույն սխալ՝ Շուշիի հարցում ռազմական նպատակահարմարությունը ստորադասելով խորհրդապաշտությանը, ըստ որի պետք է ապահովվի քարոզչական բարձր արժեքով և կարևորությամբ միմյանց հետ շաղկապված երկու հանգամանք՝ իբր «Ադրբեջանի մարգարիտը» նվաճվի հատկապես այդ արհեստածին կազմավորման դրոշի օր հորջորջվող «տոնին» ընդառաջ։
ԱՄՆ նախագահական ընտրություններում հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը (Birthday Party կուսակցություն) հավաքել է 60 հազար ձայն` 12 նահանգներից:
Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել:
Մեր եկեղեցին մեր հավատքի սյունն է ու տունը։ Փայփայենք մեր եկեղեցին ու ապրենք հավատքով։
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր առավոտյան անդրադարձել էր ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած կեղծ լուրերին, թե իբրև Պաշտպանության նախակին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը վիրավորվել է։
Պանթյուրքիզմի կոալիցիան պատրաստվո՞ւմ է հարձակվել Իրանի կարմիր գծերի վրա: «Բաքվի որոշ աղբյուրներ անուղղակիորեն լուրեր են տարածում Հայաստանի հարավային մասը և Իրանի հետ սահմանը գրավելու հնարավորության մասին՝ Ղարաբաղը Նախիջևանին միավորելու համար»,- գրում է Military Press թելեգրամյան ալիքը:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից ՄԻԵԴ-ը բազմաթիվ դիմումներ է ստացել Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանն առնչվող միջպետական գանգատների շրջանակներում միջանկյալ միջոց կիրառելու մասին:
IRNA լրատվական գործակալությունը հրապարակել է ֆոտոշարք, որտեղ երևում է, թե ինչպես է իրանական բանակը Ղազվին քաղաքից զրահատեխնիկա տեղափոխում դեպին երկրի հյուսիս-արևմուտք՝ սահմանային շրջաններում անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում լուռ ակցիայի կազմակերպիչ, ակտիվիստ Մարիա Հակոբջանյանը, որն այս օրերին Երևանում է, փորձում է ակտիվ գործունեություն ծավալել, օգնում է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխվածներին, ինչպես նաև տարբեր հարցերի շուրջ խորհրդատվություն է տրամադրում։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայրենիքը պետք է սիրել ոչ միայն զգացմունքով, այլ ավելի շատ արածով: Զգացմունքի առաջ գլուխ եմ խոնարհում, սակայն առավել քան հզոր է այն ճշմարտությունը, որն ազդարարում է մարդու կատարածի մասին… Կարելի է չընդունել այս իրողությունը, բայց կողքով անցնել «բաց ճակատով», նշանակում է՝ նախևառաջ խաբել ինքդ քեզ… Հայրենիքը պետք է սիրել այնպես, ինչպես սիրում է իր խրամատը պաշտպանող գաղափարի զինվորը:
Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 7-ի դրությամբ Ադրբեջանն ունի կենդանի ուժի 7510 կորուստ:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի Կանայք հանուն խաղաղության արշավը ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը»,-ասում էին նրանք։
Հայաստանում կարճատև անձրևային օրերին հաջորդելու են արևն ու պայծառ եղանակը:
Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2476 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 104249-ի:
ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով, խաղաղության կոչով պաստառներ, Արցախի դրոշը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները:
Արցախի խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։
Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի (ընտրված Բասկերի Երկրից) պատգամավոր Ջոն Ինյարիտուի հետ։
«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ»:
Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 8-րդ տուրի շրջանակում կայացած «Ուրարտու»-«Դվին» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 81-79 հաշվով:
Ֆրանսիայի Կորսիկա երկրամասի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև:
Արցախի պաշտպանության բանակի չորս զինծառայողներ խոցել են ադրբեջանական մարդուժը տեղափոխող վեց մեքենա` «փիքափ»։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը հայտնել է Greenberg Traurig իրավաբանական և լոբբիստական ընկերության կողմից Թուրքիայի կառավարության հետ կապերը խզելու մասին, որը տեղի է ունեցել ամերիկահայ ակտիվիստների ճնշման ներքո:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի շարունակվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ՝ նշելով, որ չնայած հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածություններին առ այն, որ կողմերը կանխամտածված կերպով չեն գնդակոծի քաղաքացիական օբյեկտները, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության բնակավայրերին:
Հեղինակավոր Rolling Stone ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել System of a Down ռոք խմբի երկու նոր երգերի մասին, որոնք նվիրված են Արցախյան գոյապայքարին: