ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմենակ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Արմենակ Վարուժանի Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
«Առանց Նիկոլ Հայաստան». Բաղրամյան պողոտայի երթևեկությունը պարալիզացված է
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում անցկացրեց աշխատանքային քննարկում՝ սահմանամերձ շրջանների իրավիճակի, խնդիրների լուծման ուղիների, սահմանների ճշգրտման հարցերի վերաբերյալ, որին մասնակցում էին միայն «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հրապարակումներ այն մասին, որ արվել են հրապարակային կոչ-հրավերներ կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի բողոքի ակցիաների կազմակերպման, իրականացման մասին:
Նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է։ Եվ մեր այդ հրապարակումը, բնավ, անհիմն չէր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ պատասխանատու պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի խոսքով՝ Սյունիքում տեղի ունեցող իրավիճակով, բացի Պաշտպանության նախարարությունից ու որոշ դեպքերում՝ Ազգային անվտանգության ծառայությունից, որևէ կառույց կամ պաշտոնատար անձ չի հետաքրքրվում։
Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն անընդունելի է համարում Սյունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարներին բերման ենթարկելը։
Առնվազն յոթ մարդ է սպանվել Սուրբ Ծնունդի նախօրյակին «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով, որը կատարվել է Նիգերիայի հյուսիս-արեւելքի գյուղերից մեկի վրա:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Երեկ հայտնի դարձավ, որ Արգիշտի Քյարամյանը, որը 2018 թվականից աշխատում էր ՊԵԿ-ում, զբաղեցնելով նախ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, ապա, ՊԵԿ հետաքննության վարչության պետի, ապա, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնները, այնուհետև 2019 թվականին տեղափոխվել էր ՊՎԾ, աշխատել ՊՎԾ ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ապա ՊՎԾ պետի ԺՊ, 2020թ.-ին 1 օրով նշանակվել էր ՔԿ նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ փոխտնօրեն, 2020թ.-ի հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, այս տարվա դեկտեմբերի 24-ին նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ:
Գազատարի պայթյուն է տեղի ունեցել Եգիպտոսի Սինայի թերակղզում, զոհեր չկան:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հայկական կողմը վերադարձնելու է ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր գերիներին:
«Որպես համայնքի ղեկավար՝ ինձ մեր քաղաքացիները շատ են հարցնում, թե ինչ է լինելու, բնականաբար, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Բայց համոզված եմ մեկ բանում, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ապահովենք մեր բնակչության անվտանգությունը»,- այս մասին խորհրդարանում աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Գևորգ Փարսյանը։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ «Զինծառայողների առողջությանը և կյանքին պատճառված վնասների» հիմնադրամին առնչվող երկու միջոցառում են իրականացրել. «Մասնավորապես, գիտենք, որ հիմնադրամի շահառու են հանդիսանում պատերազմի հետևանքով զոհված և նաև վիրավորում ստացած զինծառայողները: Այս ծրագրի մասով մենք ունենք այս պահին ժամանակավոր խնդիր՝ անհայտ կորած զինծառայողների առնչությամբ՝ հաշվի առնելով, որ կա իրավական խնդիր:
«Որևէ պարզաբանում չեմ տվել, որևէ բացատրություն չեմ տվել, որովհետև գտնում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա: Ինչ որ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները: Սա հայրենիքի փրկության պայքար է, և նման մեթոդներով մեզ որևէ մեկը ոչ կարող է լռեցնել, ոչ էլ պայքարից հետ պահել»,- ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ այս անգամ հրավերը կապված էր ՀՔԾ-ի դիմաց արած իր ելույթին:
Ոչ ոքի չի հետաքրքրո՞ւմ, թե ինչու են զրոյացվել հայ-վրացական հարաբերությունները, այն էլ արդեն մեկ տարուց ավել:
Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածի գյուղատնտեսական տոնավաճառը դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործի ամենօրյա ռեժիմով՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն։
«Սյունիքը կրել է մեծ ու անդառնալի կորուստներ՝ ինչպես Արցախում, այնպես էլ՝ մեր բնակավայրերի պաշտպանությունում։ Հոկտեմբերի 18-ին վարչապետը Գորիսում խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցում էին բոլոր համայնքների ղեկավարները, այդ ժամանակ նա առաջարկեց, որպեսզի մենք անցնենք ինքնապաշտպանության։ Սյունիքի պաշտպանության համակարգող նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը։ Մենք շատ արագ կազմակերպվեցինք ու անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը։ Ինչո՞ւ եմ ասում՝ ինքնակազմակերպվեցինք, որովհետև այդ ժամանակ մենք, ցավոք, ամբողջովին միայնակ էինք, և այդ օրերն իրականում շատ ծանր էին՝ աջակցություն չունեինք ո՛չ կառավարությունից, ո՛չ մյուս ոլորտներից»,- ասաց Գևորգ Փարսյանը։
Անգործության մարմնացում, նույն ինքը Արմեն Սարգսյանն իր նախընտրական հանդիպումների ժամանակ ասաց, որ Սահմանադրությամբ ամրագրված իր կարգավիճակը պետք է տողատակերով կարդալ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում Մեսրոպ Առաքելյանի նշանակումից հետո համացանցում և տարբեր լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկություն, որ նորանշանակ նախարարը մինչ նշանակումը եղել է մի վարկային կազմակերպության ղեկավար, որը տրամադրել է վարկեր 400 տոկոս տոկոսադրույքով:
Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման և վերջիններիս պատշաճ աջակցություն ցուցաբերելու գործընթացն առավել համակողմանի և մատչելի կերպով կազմակերպելու նկատառումներով այսուհետ գործելու է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի 015202020 նոր հեռախոսահամարը:
ՄԱԿ-ի ԱԽ-ի գագաթնաժողովը հարկավոր է անցկացնել առերես ձեւաչափով, Մոսկվան հուսով է, որ այն կկայանա մոտ ժամանակներս:
Դեկտեմբերի 25-ի ցերեկը և 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նրա փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ գործում են Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն հատվածները, իսկ Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված են չօգտագործել, քանի որ ամբողջությամբ անցել է թշնամու հսկողության տակ։ Այս ճանապարհին ունեն այլընտրանք, սակայն այդ ճանապարհն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի, բացի այդ, այն մի քանի անգամ երկար է։
Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում՝ ԱԺ–ում․ ՈՒՂԻՂ
«Մասնավորապես, գիտենք, որ Արցախի մեր հայրենակիցների մի հատվածը, որ իր ժամանակավոր բնակությունը հաստատում է ՀՀ տարածքում, մի մասը գտնվում է պետության ենթակայության տակ գտնվող կառույցներում, մի մասը իր բնակությունը հաստատում է նաև մասնավոր ընկերությունների աջակցությամբ՝ հյուրանոցներում, սակայն զգալի մի հատվածը բնակվում են բարեկամների, ընկերների կամ ուղղակի մեր հայրենակիցների տներում:
ԱՄՆ-ի յոթերորդ օկրուգի Վերաքննիչ դատարանը, որը գտնվում է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ), դեկտեմբերի 24-ին մերժել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբանական խմբի հայցը Վիսկոնսինի նահանգում նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման մասին: