ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Աննա Նաղդալյանը։
«Չեմ կարծում, թե մենք էդպիսի սցենար քննարկել ենք, որ որևէ մեկին որևէ բան չվճարենք». Փաշինյան
Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկություն էր հրապարակել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ստորագրությամբ գրություն է ուղարկվել այն մասին, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, տեղի կունենա ԱԺ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։
Նոյեմբերի 13-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխանական խմբակցությունից և այսուհետև գործելու է՝ որպես անկախ պատգամավոր:
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ քննարկման օրակարգը սա պետք է լինի». Անի Սամսոնյան
«Որտե՞ղ ենք մենք սխալվել». Հայկ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին հրամանագիրը վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեության ապահովմանը:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ոչ միայն այլևս ավարտվել է իր իշխանությունը, այլ նաև իր քաղաքական կարիերան Հայաստանում: Սա նաև զգում է հեղափոխական և հեղափոխամերձ իր շրջապատը, ինչպես նաև տարբեր հեղափոխափայ շրջանակները: Նրանք անելու են իրենց քայլը ավելի շուտ և թողնելու են Փաշինյանին մենակ, շատ լավ իմանալով, որ նույնը նա է անելու իրենց հետ վաղ թե ուշ: Մնացած բոլոր գործողությունները խնդրում եմ գնահատել, որպես քաղաքական հոգեվարքի սիմպտոմներ:
P.S. Մենք հիմա ականատեսն ենք վերջի սկզբին»:
Քիչ առաջ խմբակցությունը ստացավ գրություն, որով Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաեւ պատգամավորական մանդատից։
Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանեց Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում 7 շրջանների հետ Շուշի քաղաքը հանձնելու բանակցային օրակարգի վերաբերյալ խոսակցությունները։ ԱԳՆ խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն առայժմ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի փաստաթղթի մասին, նշելով, որ վարչապետն արդեն դրա հետ կապված մեկնաբանություններ տվել է:
«Կենդանի երեխեք կան ինչ-որ տեղեր թաքնված, շատ ինֆորմացիա կարող եմ տալ, բայց խնդրանքով ասել են՝ ոչ մի անուն-ազգանուն չեմ տա»,- Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորած զինվորների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց Արթուր Կիրակոսյանը:
Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճաններ էր փնտրում, հանձնարարականներ տալիս, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն էլ (ԱԱԾ) մեկը մյուսի հետևից հաղորդագրություններ էր տարածում հերթական դավաճանական գործունեությունը կամ լրտեսությունը բացահայտելու ու քրեական գործեր հարուցելու մասին:
Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ազգային ժողովում ընթանում է նիստ, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: Փաշինյանին հարցեր ուղղելու համար գրանցվել է իշխող «Իմ քայլը» խմբակցության 31 պատգամավոր։
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմում է ձեզ իրականացնելու օրենքով սահմանված քայլեր և գործողություններ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հետևյալ գրառման առնչությամբ: Հիշեցնենք, որր վերջինս նախօրեին գրել էր. «Առաջնագծի […]
ԱՀ օպերատիվ շտաբը տեղեկացնում է ԱՀ քաղաքացիներին, որ Հանրապետությունում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են:
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հանրությանը հայտնի դարձած հայտարարության տեքստից հետո սկսեցին շրջանառվել պնդումներ, որ մինչ այդ պահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկվել են պատերազմի ելքի ավելի նպաստավոր պամաններով փաստաթղթեր, սակայն դրանք չեն ստորագրվել վարչապետի կողմից:
Ասում ա ԱԺ ամբիոնից ելույթ էիք ունենում ու ասում, որ Արցախի հարցը պռավալ է տրվելու. ուրեմն գիտեիք ինչ վիճակ ա:
Հադրութցիները նշեցին, որ նամակ են փոխանցում ՀՀ նախագահին, որը 4 կետ է ներառում․քննության առնել Հադրութի դեօկուպացիայի խնդիրը, անպայման ջանքեր գործադրել, որպեսզի խնդրի լուծումը վերադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգ, սկսել իրավական գործընթաց՝ տեղահանվածների խախտված իրավունքները վերականգնելու և որոշակի փոխհատուցում տալու համար, ինչպես նաև ձեռնարկել ջանքեր՝ Հադրութի պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները պահպանելու իմաստով։
Վարչապետն Ազգային ժողովի դահլիճում այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության հետ։
«Շատ լավ գիտենք, որ ես այդքան էլ երիտասարդ չեմ և ունեցել եմ բավականին մեծ քաղաքական փորձ: Ես գտնում եմ, որ հեղափոխությունից հետո մեր հայրենիքի կարևորագույն ձեռքբերումներից մեկը եղել է այն, որ մենք հիմք ենք դրել մաքուր, արդար, թափանցիկ ճանապարհով իշխանությունների ձևավորման: Մենք այդ ինստիտուտը պետք է պահպանենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առողջական վիճակը կայուն է:
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ տեղի է ունենում Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Դրա իրավունքը չունեին, որովհետեւ ո´չ հերթական նստաշրջան է, ո´չ էլ արտահերթ նիստ է գումարվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Սեղմեք ձեր գործընկերների կոճակները». Լենա Նազարյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է իր նստավայրի դիմաց հավաքված հադրութցիներից մի քանիսին, լսել նրանց, խոստացել տեղահանված հադրութցիների խնդիրները լուծելու համատեքստում աջակցել հումանիտար ծրագրերով:
«Եթե կմասնակցենք բանակցություններին, ուրեմն իմ վարկանիշը բավարար է». Փաշինյան
Պատերազմը տանուլ տված, երկիրը խորը ճգնաժամի առաջ կանգնեցրած, հասարակությանը այս ծանր վիճակում անգամ պառակտող իշխանությունը պետք է անհապաղ հեռանա։
Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք հանդիպում են պահանջում նախարար Դավիթ Տոնոյանի կամ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: