Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունենում ԱԺ նիստերի դահլիճում. դրա իրավունքը չունեին. Անի Սամսոնյան

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ տեղի է ունենում Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Դրա իրավունքը չունեին, որովհետեւ ո´չ հերթական նստաշրջան է, ո´չ էլ արտահերթ նիստ է գումարվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ տեղի է ունենում Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Դրա իրավունքը չունեին, որովհետեւ ո´չ հերթական նստաշրջան է, ո´չ էլ արտահերթ նիստ է գումարվել:

Զրկված վստահությունից եւ լեգիտիմությունից իշխանությունը ինքնահարցուպատասխան է անում:

Հասկանում եք չէ՞ որ այդ պատերից դուրս այլեւս գոյություն չունեք եւ Ազգային ժողովի նիստերի դահլիճում զբաղվում եք ինքնախաբեությամբ»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս