Ոստիկանությունը փնտրում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց փակող աղջկան վրաերթ կատարող վարորդին
Քիչ առաջ Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության երիտասարդները Նիկոլ Փաշինյանի հրաարկանի պահանջով՝ ակցիա էին իրականացնում:
Նրանք փակել էին Մաշտոցի պողոտային հարող Ամիրյան փողոցի հատվածը՝ ի նշան հայրենիքի կորստի դեմ բողոքի:
Փողոց փակած երիտասարդներից մեկն արցախցի էր, ով պահանջում էր, որ Նիկոլ Փաշինյանը վերադարձնի «թուրքին նվիրած իր տունը»:
Այդ աղջիկն իր բողոքը շարունակում էր նույնիսկ այն ժամանակ, երբ նշված փողոցով երթևեկել ցանկացող 88 FU 988 պետհամարանիշով մեքենան միտումնավոր վրաերթի ենթարկեց նրան:
168.am-ը ոստիկանությունից փորձեց ճշտել, թե ինչ քայլեր են իրականացնում այդ միջադեպի առնչությամբ:
Մեզ ասացին, որ ձեռնարկվում են համապատասխան քայլեր վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
«Փնտրում ենք, չի փախչի»,- ասացին ոստիկանությունից: