
Երևանում Սորոսի հիմնադրամի գրասենյակի վրա հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ «Փաստինֆո»

Նոյեմբերի 10-ի գիշերը Երևանում Սորոսի հիմնադրամի գրասենյակի վրա հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին` ժ.09.45-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժ.03.00-ին անհայտ անձինք, դիտավորությամբ վնասել են Թումանյան փողոցի 2-րդ փակուղի 7/1 հասցեում գտնվող նշված գրասենյակի պատուհանների ապակիները, դռները և կոտրել են կահույքը։