Հայտնի են «Բարսելոնայի» և «Ռեալի» մրցակիցները Արքայական գավաթում
Իսպանական գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բարսելոնան» կխաղա «Լեգանեսի» հետ: Մադրիդի արվարձանների թիմը Լա Լիգայի աղյուսակում զբաղեցնում է 19-րդ տեղը՝ նույն միավորները վաստակելով «Էսպանյոլի» հետ:
Լեգանեսը որակավորվեց 1/8 եզրափակչին ՝ հաղթելով «Էբրոյին»՝ 1:0 հաշվով:
Խաղը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ «Կամպ Նոուում», հունվարի 28-30-ը: Ճշգրիտ ամսաթիվը հայտնի կդառնա շուտով:
«Բարսելոնան» այս մրցաշրջանի սկզբում հանդիպել է «Լեգանեսի» հետ և հաղթել է թիմին 2:1 հաշվով: Գոլեր հեղինակել են Լուիս Սուարեսը և Արտուրո Վիդալը:
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռեալի» մրցակիցը կլինի «Սեգունդայի» «Սարագոսա» թիմը: Թիմը չորրորդն է Իսպանիայի երկրորդ ուժեղագույն լիգայում՝ վեց միավորով զիջելով առաջատարին:
Այս անգամ Զիդանի թիմը նույնպես պետք է խաղա արտագնա հանդիպումում։ Ինչպես 1/16 եզրափակչում, 1/8 եզրափակիչը բաղկացած կլինի մեկ հանդիպումից:
Սիրարփի Աղաբաբյան