Բաժիններ՝

«Մի քաղաքացի իր նախաձեռնությամբ, չգիտեմ՝ ինչ պատճառով, դիմում է գրել և ասել է, թե գիտի՝ ով է կազմակերպել այդ հարձակումը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությունում հունվարի 24-ին հարցաքննվել է քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում Փաշինյանի վրա հարձակման դեպքի առիթով մի քաղաքացու հաղորդման հիման վրա: Այս մասին Փաշինյանը հայտնեց Կապանում իր ամփոփիչ ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Ստիպված եմ ասել: 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին և մտածում էի՝ հիմա այդ գործով պետք է հետաքրքրվեմ, թե ոչ, հետո, որ անկեղծ ասեմ, մտածեցի՝ ամոթ է, հիմա պետք է ասեն, թե սկսել է իր անձնական գործերով զբաղվել: Այս վերջերս պարզվեց, որ մի քաղաքացի իր նախաձեռնությամբ, չգիտեմ ինչ պատճառով, դիմում է գրել և ասել է, թե գիտի՝ ով է կազմակերպել այդ հարձակումը, գնացել ցուցմունք է տվել, տվել է  կոնկրետ մարդկանց անուններ: Եվ այդ փաստի կապակցությամբ գործ է հարուցվել, ու ինձ կանչել էին հարցաքննության»,-պատմեց Փաշինյանը։ Նա հավելեց նաև՝ այդ գործով իրեն տուժող են ճանաչել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս