Բաժիններ՝

Արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունի քաղաքի ԲԿ-ում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն

Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:

Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին:

Ժամը 14:31-ին փրկարարները հանդիպել են արշավախմբի անդամներին, իսկ 16:45-ի սահմաններում ՌԴ քաղաքացի Իգոր Ի.-ին (ծնված 1989 թ.) թրթուրավոր ամենագնացով հասցրել Մարտունի քաղաքի ԲԿ: Վերջինս, ստանալով համապատասխան բուժօգնություն, տեղափոխվել է թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատ: Արշավախմբի մյուս անդամները շարունակել են ճանապարհը:

Ժամը 18:00-ին «Seven Springs Tour» տուրիստական գործակալության աշխատակիցների հետ Ի. Ի.-ն մեկնել է Երևան:

 

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, ժամը 08:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով):

Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն է ստացվել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է:

Հաշվի առնելով եղանակային պայմանները, լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը, որը երեկոյան մեկնելու է Մարտունի քաղաք: Անհրաժեշտության դեպքում նախատեսվում է ներգրավել անօդաչու թռչող սարքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս