«Վալենսիա»-«Բարսելոնա»․ Սետյենի առաջին լուրջ մրցակիցը
Այսօր տեղի կունենա իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը. «Վալենսիան» հյուրընկալելու է «Բարսելոնային» «Մեստալլայում»: «Վալենսիան» կդառնա առաջին լուրջ և հեղինակավոր մրցակիցը «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզչի համար։
«Վալենսիա»
Հինգ խաղի՝ առանց պարտությունների բավականին լավ շարքից հետո «Վալենսիան» վերջին տուրում դարձավ շատ տհաճ սենսացիայի հեղինակ: «Չղջիկները» արտագնա խաղում ջախջախիչ հաշվով պարտվեցին «Մայորկային»՝ 1:4: Չնայած այս խաղում հաղթանակն Ալբերտ Սելադեսի թիմին կօգնի հնարավորինս մոտ լինել առաջին քառյակին։
Տանը «Վալենսիան» Լա Լիգայի 11 հանդիպումներում անընդմեջ պարտություն չի կրել: «Չղջիկները» նույնիսկ վերջին առաջնությունում իրենց դաշտում պարտվեցին միայն երկու անգամ, և ոչ «Ռեալին» կամ «Բարսելոնային»:
Այս առաջնությունում «Վալենսիան» տանը չի պարտվել: Նախորդ 5 տնային խաղերում «Վալենսիան» հաղթեց «Էյբարին» (1:0), «Գրանադային» (2:0), «Վիլյառեալին» (2:1), ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ (1:1) և չպարտվեց անգամ «Ռեալի» հետ խաղում (1:1):
«Վալենսիայի» կազմում այս խաղում անհասանելի են չորս խաղացողներ՝ Դանիել Պարեխոն, Գոնսալո Գեդեսը և Կրիշտիանու Պիչինին: Մանու Վալյեխոյի և դարպասապահ Յասպեր Սիլեսենի մասնակցությունը կասկածի տակ է: Հատկապես ցավալի է Պարեխոյի կորուստը, ով վեց գոլ է խփել այս առաջնությունում:
«Բարսելոնա»
«Բարսելոնան» այս ընթացքում ընտելանում է նոր մարզչին: Շատերի համար անսպասելի էր կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնում Կիկե Սետյենի նշանակումը։ Այս հանդիպումը կլինի առաջին լուրջ փորձությունը «Բետիսի» նախկին մարզչի համար: Նրա հետ առաջին դեբյուտային խաղում «Բարսելոնան» հաղթեց «Գրանադային» (1:0) Լա Լիգայում, իսկ հետո Իսպանիայի գավաթի խաղարկությունում՝ «Իբիցային» (2:1):
Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» սկսեց իր ելույթները ոչ վստահ՝ երկու պարտությունով և ոչ-ոքիով, բայց կատալոնացիներն այս հանդիպմանը ներկայանում են չորս հանդիպումից բաղկացած անպարտելի շարքով։
Հիանալի տպավորիչ ցուցանիշ չէ՝ հաշվի առնելով նախորդ մրցաշրջանները, բայց, այնուամենայնիվ, «Բարսան» կարողացավ հաղթել «Ատլետիկոյին» (1։0): Արտագնա այլ խաղերում կատալոնացիները ոչ-ոքի խաղացին «Ռեալի Սոսյեդադի» (2:2), «Էսպանյոլի» հետ (2:2), ինչպես նաև հաղթեցին «Լեգանեսին» (2:1):
«Բարսելոնայի» վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների շարքը շատ աստղային է՝ Լուիս Սուարես և Ուսման Դեմբելե: Նաև կասկածելի է պահեստային դարպասապահ Նետոյի մասնակցությունը:
Վիճակագրություն
«Վալենսիան» Լա Լիգայում պարտվել է վերջին վեց հանդիպումներից միայն մեկում
Առաջնությունում «չղջիկների» տնային հաղթական շարքը հասել է 11 հանդիպման
Պրեմիերայում «Բարսելոնայի» անպարտելի շարքը կազմում է ինը հանդիպում
Կատալոնացիներն արտագնա խաղերում հաղթեցին առաջնության տասը հանդիպումներից ընդամենը չորսում
«Բարսելոնայի» համար «Վալենսիան» բավականին տհաճ մրցակից է, որի հետ կատալոնացիները հաճախ միավորներ են կորցնում
Հիշեցնենք, որ այս թիմերը հանդիպեցին անցյալ տարվա Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում․ «չղջիկները» հաղթանակ տոնեցին (2:1)
Չնայած «Կամպ Նոուում» «Բարսան» վրեժխնդիր եղավ բավականին դաժան՝ 5:2
Լա Լիգայի՝«Մեստալլայում» անցկացված նախորդ երկու խաղերում այս թիմերը բաժանվեցին 1:1 հաշվով
Կիկե Սետյենը նոր է հարմարվում իր նոր սաներին: Ալբերտ Սելադեսը «Վալենսիայում» ավելի երկար է աշխատում: Հարկ է նաև նշել, որ «չղջիկների» համար «Բարսայի» և «Ռեալի» հետ տնային հանդիպումները միշտ կարևոր են: Նրանց կայուն հաջողությունները ամրապնդում են այն միտքը, որ «Վալենսիան» գրանդ ակումբ է։
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ 19։00-ին։
Սիրարփի Աղաբաբյան