«Բարսելոնա» առաջարկ է արել Էրիկսենի համար, բայց նա արդեն ընտրել է ակումբը
«Բարսելոնան» հաշվի է առել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին ձեռք բերելու հնարավորությունը:
Ըստ Sky Sports-ի, կատալոնացիներն այս ամիս հարցում են ուղարկել 27-ամյա դանիացու համար։
Սակայն իտալական աղբյուրները հայտնում են, որ «Ինտերը» «Տոտենհեմի» հետ համաձայնեցրել է հունվարին տրանսֆերային պատուհանի ընթացքում կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի տեղափոխելու հարցը:
Միլանյան ակումբը 27-ամյա դանիացու համար վճարելու է 20 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Մրցաշրջանի ավարտին Էրիկսենը կարող է դառնալ ազատ գործակալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը պայմանավորվել է «Ինտերի» հետ պայմանագրի շուրջ մինչև 2024 թվականը՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 10 միլիոն եվրո աշխատավարձով:
Էրիկսենը կարող է ներկայացվել այս կիրակի։
Սիրարփի Աղաբաբյան