Իշխանափոխությունից հետո սպասվում էր, որ բնակարանային շուկան Հայաստանում կտրուկ ակտիվանա։ Այդ սպասումները կապված էին նրա հետ, որ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն ուր որ է կշտապեն տեղափոխվել և բնակություն հաստատել Նոր Հայաստանում, ինչն էլ թափ կհաղորդի շուկային։ Սակայն «հեղափոխությունից» հետո հայրենադարձության հետ կապված սպասումները չարդարացան։ Ու դա երևում է նաև բնակարանային շուկայի զարգացումներում։ Եթե մարզերում որոշակի ակտիվություն դեռևս կարելի է արձանագրել, ապա Երևանում բնակարանային շուկան «քնած» վիճակում է։
Եթե գլոբալ նայենք, ցավը բոլորինս է, քանի որ դա վերաբերում է մեր երիտասարդ տղաների ընդհանուր դաստիարակությանը: Ես ավելի քան 20 տարի այս կառույցի ղեկավարն եմ, և որպես ավագ ընկեր` խորհրդատու, հոգևորական, միջանձնային հարաբերություններին միշտ անդրադառնում եմ: Մեր հոգևորականները ևս չեն թերանում: Մենք երբևիցե չենք զլանում բռնել մարդու ձեռքը և դարձի բերել:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ ժամանակահատվածում Վիճակագրական կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 424610.5 հազար դրամ (շուրջ 890 հազար դոլար):
Կոնֆուցիուսի ինստիտուտը Չինաստան կուղարկի 12 հազար բժշկական դիմակ՝ միանալով աշխարհում սկիզբ առած հումանիտար ակցիաներին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որ ասում էի Հայաստանում «խունտա» է ձեւավորվում, որոշ ինտելեկտուալներ դեմքի ստերիլ արտահայտությամբ վիճում էին հետս։
«Բոկա Խունիորսի» կենտրոնական պաշտպան Սանտիագո Ռամոսը կշարունակի կարիերան «Բարսելոնայում»:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ եւ քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից:
Վրաստան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ախալքալաքում հանդիպել է տեղի հայության հետ:
Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը` Ստոկհոլմ) փետրվարի 4-ին իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին (Guðni Th. Jóhannesson)։
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը, որը հայ երգն ու երաժշտությունը հնչեցրել է ամբողջ աշխարհում, փետրվարի հինգին կդառնար 63 տարեկան:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել դատական իշխանության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել Հայաստանի մի խումբ առևտրային բանկերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Հայ քիմիկոս Ռոբերտ Բախչաջյանի «Բիմոդալ օքսիդացում՝ տարասեռ և համասեռ ռեակցիաների զուգորդումը» անգլերեն լեզվով ծավալուն մենագրությունը Բելգիայի Գենտի համալսարանի քիմիական ճարտարագիտության պրոֆեսոր Ժ. Տիբոյի առաջարկությամբ իբրև դասագիրք ներառվել է ուսումնական ծրագրերում՝ ուսանողներին հանձնարարվող գրականության ցանկում:
Այս պահին Ազգային ժողովում են գտնվում ԵԱՀԿ անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանները։
ԱՄՆ-ի Այովայի նահանգում փետրվարի 3-ին տեղի են ունեցել Դեմոկրատական կուսակցության կոկուսներ՝ ժողովներ, որտեղ կուսակցության անդամները քննարկում են թեկնածուներին նախագահական մրցարշավին մասնակցելու համար եւ անցկացնում բաց քվեարկություններ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գխավորությամբ փետրվարի 5-ին տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը:
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) մասնակցած՝ Երևանի պետական համալսարանի ուսանողների թիմի անդամներ Խաժակ Գալստյանին, Համլետ Միքայելյանին, Լևոն Մուրադյանին, մարզիչ Ալբերտ Սահակյանին եւ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին:
Իտալիայի քաղաքացի 105-ամյա Նուրհան Բողոսի Յուսուփովիչը ցանկացել է դառնալ ՀՀ քաղաքացի:
]Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում է:
Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավոր ներկայացրել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկում են փոփոխության ենթարկել Սահմանադրության 213-րդ անցումային դրույթը, արդյունքում սահմանելով՝ «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարում է»:
Ժամանակակից աշխարհում վերջին տասնամյակի ընթացքում բավականին հստակ ուրվագծվել է երկու հիմնական քաղաքական ուղղություն, որը զուգորդվում է լիբերալ և կոնսերվատիվ հոսանքների գաղափարախոսական բախմամբ։ Փաշինյանն իր խոսքում քանիցս հայտարարել է, որ «իզմերի» դարաշրջանն անցել է, բայց դա այդքան էլ այդպես չէ. այսօր հայկական քաղաքական դաշտում իրականում առկա է երեք հստակ «իզմային» ուղղություն․ պոպուլիստներ, ֆեյք-լիբերալներ և ազգայնականներ։
Փետրվարի 4-ի առավոտյան ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են «Հայփոստի» Լորուտ գյուղի մասնաճյուղի դուռը, մտել ներս, խառնշտել գույքը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են։
Alibaba ընկերությունը գործարկել է հատուկ առցանց-պլատֆորմ ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ դեղորայքի գնման համար:
Այսօրվա ընթացքում երկու անգամ ԱԺ խորհրդի նիստը հետաձգվելուց հետո, այն կայացավ։ Չնայած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների դեմ են արտահայտվել Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծին, այդուհանդերձ որոշում է կայացվել, որ արտահերթ նիստը կայանալու է։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ու հանրային ֆինանսների գծով փորձագետ Սարգիս Նասիբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին ՀՀ արդարադատության նախարարության 2019թ. առաջին ինն ամիսների կատարողականի և 2020թ. պետական բյուջեի արդյունքային ցուցանիշների վերլուծությունը:
Ավարտվեց ԱԺ խորհրդի նիստը, որի ավարտից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ արտահերթ նիստը վաղը կայանալու է և քննարկվելու է Վահագն Հովակիմյանի և 37 պատգամավորների ներկայացրած նախագծերը։
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի 2020թ. փետրվար ամսվա վճարումը (կանխիկ և անկանխիկ եղանակներով) կիրականացվի 2020 թվականի փետրվարի 6-ից:
«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր 37 պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված՝ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագծին: