890 հազ. դոլարի պարգևավճար Վիճակագրական կոմիտեում՝ Փաշինյանի օրոք. Yerkir.am
Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ ժամանակահատվածում Վիճակագրական կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 424610.5 հազար դրամ (շուրջ 890 հազար դոլար):