Բաժիններ՝

Իսլանդիայում Հայաստանի առաջին դեսպան Արզումանյանը հավատարմագրերն է հանձնել նախագահ Յոհաննեսոնին

Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը` Ստոկհոլմ) փետրվարի 4-ին իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին (Guðni Th. Jóhannesson)։

Ինչպես հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Արզումանյանն առանձնազրույց է ունեցել նախագահ Յոհաննեսոնի հետ:

Իսլանդիայի նախագահը ողջունել է Հայաստանի կառավարության՝ Իսլանդիայում ՀՀ առաջին դեսպանի հավատարմագրման որոշումը: Նախագահի խնդրանքով դեսպանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները:

Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Իսլանդիա երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829