Բաժիններ՝

Կոնֆուցիուսի ինստիտուտը Չինաստան կուղարկի 12 000 դիմակ. Հայաստանում միանում են հումանիտար ակցիաներին

Կոնֆուցիուսի ինստիտուտը Չինաստան կուղարկի 12 հազար բժշկական դիմակ՝ միանալով աշխարհում սկիզբ առած հումանիտար ակցիաներին: Բժշկական դիմակների պակաս է զգացվում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով:

Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանն ակցիան նախաձեռնելիս նշել էր, որ մի քանի ընկերների հետ ծրագրում են դիմակներ և բժշկական ձեռնոցներ ուղարկել Չինաստան որպես աջակցություն: «Դիմակներն ու ձեռնոցները կտրամադրվեն Սիան և Տալիան քաղաքի բուժհաստատություններին և համալսարաններին»,-ընդգծել էր նա:

Երկօրյա նվիրատվություններից հետո նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Շնորհակալ ենք ցուցաբերած աջակցության և ուշադրության համար: 10 հազար բժշկական դիմակներ արդեն ճանապարհին են դեպի բարեկամ Չինաստան: Երկու օրից կուղարկենք ևս 2000 հատ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829