«Վաղվա ԱԺ նիստն իր օրակարգով դավաճանություն է պետության և ժողովրդի հանդեպ. հեղինակներն ու մասնակիցները մի օր դատվելու են 3 դատով»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որ ասում էի Հայաստանում «խունտա» է ձեւավորվում, որոշ ինտելեկտուալներ դեմքի ստերիլ արտահայտությամբ վիճում էին հետս։

Որ ասում էի «վակխանալիա» է, որոշները բառի իմաստը չհասկանալով անգամ՝ հակադարձում էին։

Որ ասում էի այս իշխանությունները չարորականում են դեպի լատինաամերիկյան ռեժիմ, ոմանք գլուխ էին արդուկում։

Իսկ հիմա «վույ աման-ամանը» կապել են։

Վաղվա ԱԺ նիստն իր օրակարգով դավաճանություն է պետության եւ ժողովրդի հանդեպ, մեր պատմության մեջ իր նախադեպը չունեցող հեղաշրջման փորձ, որի հեղինակներն ու մասնակիցները մի օր դատվելու են 3 դատով՝ քրեական, պատմության եւ Աստծո»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220542389927873

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829