Փաշինյանի անվտանգության աշխատակիցն անցել է որոշակի հետազոտություններ և այժմ իրեն լավ է զգում։
Եվրոպայի պաշտպանական գործակալությունում (EDA) հաստատել են, որ աշխատակիցներից մեկի մոտ COVID-19 կորոնավիրուսի առկայության անալիզը դրական արդյունք է տվել:
Մարտի լույս 4-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 216 շենքի բնակարանում կնոջ դի կա։
«Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ ոչ ոք չի կարող ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ ընտրակաշառք բաժանել, իսկ բուն քվեարկության ժամանակ ընտրակեղծիք կատարել, չնայած նրան, որ օրեր առաջ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Նոյեմբերյանից տեղեկացված հյուրեր ունի, որոնք պնդում են՝ մի քանի գյուղում կանանց շրջանում շշուկներ կան, որ «Ոչ»-ից գումար են տալու: Նման լուրերին չհավատալու պատճառները, ըստ փորձագետի, երկուսն են. Մեկը՝ այն, որ գործող իշխանությունն ունի բավականին քաղաքական կամք դրա դեմ պայքարելու համար, երկրորդը՝ Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում կատարված փոփոխությունները.
Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 28-ին Իրանից ժամանած քաղաքացու մոտ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ հենց այդ օրվանից արդեն համաշխարհային խուճապին միացավ նաև հայկական խուճապը: Այս մասին վկայում են դեղատներում դիմակների, որոշ դեղամիջոցների, ախտահանիչ նյութերի բացակայությունը կամ դիֆիցիտը, սուպերմարկետներից՝ մեծ քանակությամբ սննդամթերք գնելու դեպքերը։
Թեև իրացման ցանցերում ախտահանման աշխատանքներ կատարվում են պարբերաբար, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի, վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել Բանկի կողմից թողարկվող Mastercard միջազգային վճարային համակարգի բոլոր քարտերի քարտապանները (նաև մրցույթի ընթացքում նոր տրամադրվող քարտերի քարտապանները):
ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն հրապարակել է այն պացիենտների մարմինների հերձման արդյունքները, որոնք մահացել են կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից: Կոմիտեի մասնագետները, մասնավորապես, պարզել են վարակման աղբյուրները, գրում է «Սինհուան»։ Հրապարակման մեջ ասված է, թե հիվանդությունը հատկապես ինչպես է փոխում թոքերի հյուսվածքները, մասնագետները նաեւ նշում են, որ կրճատվում է փայծաղի չափը, ինչպես նաեւ դեգրադացիայի են […]
Մատենադարանի աշխատակիցներ Գայանե Այվազյանը և Ալլա Խառատյանն այսօր ասուլիս էին հրավիրել՝ ակադեմիական առկա իրավիճակը ներկայացնելու նպատակով:
Վրաստանը կբացի սահմանը բեռնատարների տարանցման համար:
Գերմանիան արգելել է պաշտպանիչ բուժամիջոցների արտահանումը կորոնավիրուսի հետ կապված իրադրության ֆոնին:
Ես չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալներն ու թերությունները ներելու կամ, առավել ևս, արդարացնելու եմ: Բացառված է:
Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ-Աբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փորձում են ճնշում գործադրել Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համագործակցության վրա, բայց Իսլամական Հանրապետությունը մտադիր է կանխել իրադարձությունների վտանգավոր զարգացումը։
«Էդ 25 միլիոնը ձեզ տվեք, իմ անունն օգտագործելով ինքնահաստատվում եք». Էդմոն Մարուքյանը՝ Սոս Ավետիսյանին
Մարտի 4-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ղեկավար կազմի հետ անցկացրեց խորհրդակցություն՝ քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված առկա վիճակը:
«Էդ 25 միլիոնով կարելի էր 2 տարի Էդմոն Մարուքյանին աշխատավարձ վճարել». Սոս Ավետիսյան
ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել է 2019թ. իր գործառույթների շրջանակներում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում կոռոպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները:
«ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ այն պատգամավորները, որոնք կարծում են, թե այս նախագծից ավելի արդյունավետ նախագիծ կարող են բերել, որը չի հակասի Սահմանադրությանը, այդ առաջարկները կընդունենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու վեթինգ չիրականացրեցին, փոխարենը՝ բերեցին ապօրինի հարստացումը քրեականացնելու վերաբերյալ նախագիծը:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հետաձգվեց ,Վարդգես Գասպարին ընդդեմ Արմեն Թավադյանի» գործով 5-րդ դատական նիստը:
«Մեր երկրում կան քաղաքացիներ, որոնք կարող են ունենալ 25 մլն արժեքով գույք ու բարոյական չէ հարցնել՝ որտեղից». Նաիրա Զոհրաբյան
«1991թ. ռուբլով գնված գույքն ինչպե՞ս եք գնահատելու, պարոն նախարար». Միքայել Մելքումյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ նախագծի մասին
«Պարո՛ն նախարար, 25 միլիոն դրամի շեմն ինչպե՞ս եք որոշել». Վահե Էնֆիաջյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին
«Եթե 1 միլիոնանոց գույքի օրինականության մի մասն է պարզվում, այդ դեպքում ի՞նչ եք անելու». Մանե Թանդիլյանը՝ Ռուստամ Բադասյանին
168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ ֆեյսբուքյան օգտատեր Սաբեթ Հովհաննիսյանի գրառման հետքերով սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի կողմի համակարգող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դիմել էր իրավապահ մարմիններին՝ անհապաղ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով:
Թուրքիան ակնկալում է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հրադադարի ռեժիմ կհաստատվի Սիրիայի Իդլիբի նահանգում:
«Նախկինների օրոք հաջողակ գործարարներ դարձածների հետ այսօր իշխանավորները կարմիր լենտեր են կտրում, դա ո՞նց ա լինում բա». Էդմոն Մարուքյան:
«Արդյոք ուսումնասիրելո՞ւ եք 1991թ. գրանցված ապօրին սեփականությունները. Արմեն Եղիազարյանը՝ իշխանությանը
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2822-ի, մահացել է 92 մարդ:
«Կուլակաթափ չենք անում, ուզում ենք հաստատել օրինականություն, որն այլընտրանք չունի». Նազելի Բաղդասարյան
«Միայն այն, որ վարչապետը երդվյալ հակակոռուպցիոնիստ է, չի նշանակում, որ որևէ քաղաքական ուժ չի վերադառնա հնին». Տաթև Հայրապետյան