Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մարտի 5-ին համաձայնության է հասել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ գործող օրենսդրության մեջ խորհրդարանում ուղղումներ ընդունելու շուրջը, որոնք թույլ կտան անհրաժեշտության դեպքում երկրում սահմանել արտակարգ դրության համազգային կամ տեղային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսի տարածման պատճառով:
Եվ յուրաքանչյուրիս հիշողությունների մեջ կրկին ուրվագծվում է նրա հաղթական, ամուր կերտվածքը, որ ազգային հպարտ ինքնագնահատական ունենալու, Հայրենիքին որդիական հավատարիմ նվիրումով ծառայելու խորհրդանիշ է դարձել սերունդների համար։
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են պետական ծառայության և տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության դեպքեր։
Դատապարտյալը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը բուժզննում անցնելու և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ավագ և «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ նրա առաջնեկի ծննդյան կապակցությամբ:
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 4-ի երեկոյի դրությամբ կազմել է 94 հազար 752:
Սլովենիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում Covid-19 կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 31 մարդ, հայտնաբերվել է 139 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել նահանգում COVID-19 կորոնավիրուսի տարածման ֆոնին:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ:
«Այո»-ի կողմնակիցների գլխավոր թեզն այն է, թե Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի հագով սահմանադրություն է կարել, հետևաբար՝ պետք է պաշտոնանկ արվի.
Այսօր, գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 4-ին գործնականում միաձայն հավանություն է տվել այն օրինագծին, որը Միացյալ Նահանգների վարչակազմին 8,3 միլիարդ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ:
Ինչպես հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, փետրվարի 5-ին տեղի ունեցած թիվ 99 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վթարի դեպքով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ հաշվի առնելով, որ ավտովթարի հետեւանքով 7 քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքները, ըստ ստացված դատաբժշկական եզրակացության, եղել են թեթեւ կամ թեթեւի հատկանիշներ չպարունակող, այսինքն՝ քրեաիրավական հետեւանքներ չեն առաջացրել։
Իշխանության վարկանիշը՝ ըստ երկու տարբեր չափումների, նոր հակառեկորդ է գրանցել՝ 17.7 տոկոս վստահություն։ Այդ չափումները, ըստ հավաստի տեղեկությունների, կատարվում են արևմտյան դեսպանատներից մեկի կողմից, ամեն 3 ամիսը մեկ, և հերթական անգամ դրանց արդյունքում գրանցվել է վարկանիշի անկում։
Ցանկացած պետության զարգացման ընթացքը պայմանավորված է որոշակի գործոններով, որոնցից մեկն էլ արդյունավետ պետական կառավարումն է, որը պայմաններ է ստեղծում տնտեսության առաջընթացի եւ քաղաքացիների կենսապայմանների բարելավման համար։
Կորեայի Հանրապետության կառավարությունը որոշել է 11,7 տրիլիոն վոն (9,91 միլիարդ դոլար) տրամադրել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի, ինչպես նաեւ գործարարության եւ քաղաքացիների աջակցման համար, որպեսզի նվազագույնի հասցվի տնտեսության համար հետեւանքները եւ պահպանվի դրա աճի ազդակը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվենL:
Ինչպես հայտնի է, մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, որտեղ այս մեկ տարվա ընթացքում հրավիրվել են մեծ թվով զինվորականներ եւ բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ցամաքասարի համայնքապետարանում որպես օպերատոր հրամանագրված անձը նախորդ տարվա մարտից ամսվա ընթացքում աշխատանքի է ներկայացել երկու-երեք օր։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցում իշխանությունները որոշում կայացնելուն շատ մոտ են: Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահի դրությամբ իշխանության թեկնածուն ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է:
Իշխանությունում քննարկել են, որ սահմանադրական հանրաքվեի ձախողումը պարտադիր հետեւանքներ է ունենալու քաղաքական թիմի համար՝ կառավարության կազմի հիմնովին փոփոխությունից սկսած, վերջացրած պատգամավորների մանդատներ վայր դնելով։
«Հրապարակ» թերթը հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր, որ ՌԴ իշխանություններն Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ Թերթը պարզաբանման համար դիմել էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն՝ խնդրելով ասել՝ կա՞ արդյոք նման որոշում, ի՞նչ հիմքով և ե՞րբ է այն կայացվել։ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, սակայն, հրաժարվել էին հստակ պատասխանել՝ ասելով. «Չենք մեկնաբանում»։
Մարտի 2-ին, ժամը 5.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, ՊՊԾ ծառայողների և բաժնի վետերանների հետ համատեղ, Գայի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնցից մեկը` Երևանի, երկուսը Զովունի և Նոր Խարբերդ գյուղերի բնակիչներ էին:
Աշխարհում հաճախելիության ամենաբարձր ցուցանիշն ունեցող թանգարանը՝ փարիզյան Լուվրը, մարտի 4-ին այցելուների համար բացվել է այն բանից հետո, երբ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ աշխատակիցների երկյուղների պատճառով երկու օր փակ էր մնում։
ՉԺՀ-ն դեմ է այն բանին, որ COVID-19-ն անվանեն «չինական վիրուս»:
Մարտի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով` Մաշտոցի պողոտայից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, ոստիկանություն բերման են ենթարկել մայրաքաղաքի 19 և 32 տարեկան երկու բնակչի:
Facebook-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անվճար օգնում է գովազդային հայտարարություններ զետեղել կորոնավիրուսի հետ կապված իրադրության շուրջ եւ հեռացնում է հիվանդության վերաբերյալ ստահոդ տեղեկատվությունը: