Կորոնավիրուսի պատճառով Gucci իտալական նորաձևության տունը չեղարկել է ԱՄՆ-ում կայանալիք ցուցադրությունը:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 47 անդամ երկրների ներկայացուցիչները մարտի 3-5-ը հանդիպելու էին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը և վիճակը ստուգելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաշվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամսական անհրաժեշտ են շուրջ 89 միլիոն բժշկական դիմակ եւ շուրջ 76 միլիոն զույգ բժշկական ձեռնոց:
Չինացի վարսահարդարները ապահով եղանակ են գտել իրենց հաճախորդներին սպասարկելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են վառելիքի բաշխման և գործուղումների գործընթացներում տեղի ունեցած մի շարք չարաշահումների փաստական հանգամանքները:
Անկարայի՝ Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու քաղաքականությունը ոչ միայն հակասում է Թուրքիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի կարգավիճակին, այլև խափանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը։
Իտալական «Ռոման» Թվիթերի միկրոբլոգում հայտնել է, որ ծնվել է ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի որդին՝ Համլետը։
Փետրվարի 26-ից մարտի 2-ը Ռուսասաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի անվան միջազգային գավաթի խաղարկությանը մասնակցել են նաև արցախցի մարզիկներ:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքում է այն լուրերը, թե Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք կա:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին» ՀՀ Նախագահի՝ 2020թ. փետրվարի 9-ի հրամանագրի ուժի մեջ մտնելուց՝ 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 12.00-ը ՀՀ-ում արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը:
«Ընդհանուր առմամբ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդիպել Մինսկի խմբի ցանկացած անդամի հետ: Նման հանդիպումներ նախկինում էլ են եղել և եղել են այլ անդամների հետ ևս, այստեղ որևէ խնդիր չկա: Խնդիրներ են առաջանում այնտեղ, երբ Թուրքիան հավակնություններ է ցուցաբերում Արցախի հարցում ավելի մեծ դեր ունենալու համար: Բոլորն էլ ակնհայտորեն գիտեն, որ Թուրքիան աջակցում է կողմերից մեկին, հետևաբար՝ այդ գործընթացի մեջ որևէ դերակատարում չի կարող ունենալ, ինչը, կարծում եմ, ակնհայտ է նաև միջազգային հանրությանը»,- նշեց Միքայել Զոլյանը:
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում – 2020» զեկույցը, որի Հայաստանին վերաբերող հատվածում ներկայացված է Լեռնային Ղարաբաղում արձանագրված դրական տեղաշարժեր:
Արսեն Թորոսյանը՝ Ծաղկաձորում կարանտինում գտնվող անձանց վիճակի մասին
Փետրվարի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ օրեր առաջ անհայտ անձինք փորձել են բացել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակարաններից մեկի դուռը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գործն ավարտին հասցնել չեն կարողացել ու հեռացել են:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին այսօր՝ մարտի 4-ին, ներկայացրել է հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գեւորգյանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ եթե քննարկումների արդյունքում գան եզրակացության, որ անհրաժեշտություն կա Ամուլսարի հանքի շահագործման հարցը հանրաքվեի դնել, ապա որևէ բանով կաշկանդված չեն:
Փետրվարի 3-ին 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում, զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքները ստուգելու և զարգացնելու նպատակով, անցկացվել են գործնական պարապմունքներ։
Նորից` որտե՞ղ են գումարներ: Որոշվեց կրկին ստուգում կազմակերպել:
Կորոնավիրուսի համավարակի դեպքում Բրիտանիայում հասարակական կարգի ապահովմանը կարող են ներգրավվել զինված ուժերը, կփակվեն դպրոցները, իսկ գործատուներն աշխատակիցներին կփոխադրեն տնից աշխատանքի:
Այսօր հայտնի դարձավ, որ փաստաբան Արամ Օրբելյանը դիմել է դատարան՝ իր հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների տարածման հետևանքով հասցված վնասի հատուցման հայցով:
Չինացի գիտնականները վերլուծել են նոր կորոնավիրուսով վարակվելու շանսերը տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների համար:
Նա հանդես գալով ի պաշտոնե՝ որպես ՀՀ կառավարության անդամ, ու այդ կարգավիճակով Ազգային ժողովում մասնակցելով ՀՀ Սահմանադրության 112-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին (կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխան), ԱԺ ամբիոնից իրականացրել է «այո»-ի ուղիղ քարոզչություն։
Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ա.Վարդանյանը և վերահսկողության բաժնի պետ Ն.Շահինյանը 2020թ. մարտի 4-ին ընդունել են «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախագահ Մարինե Հարությունյանին, տեղակալ Անդրանիկ Գրիգորյանին և կազմակերպության շահերը ներկայացնող, փաստաբան Տիգրան Ղազարյանին ու լսել նրանց մտահոգությունները՝ համապատասխան քրեական գործի նախաքննության վերաբերյալ:
Նախորդ տարվա հոկտեմբերի վերջին ներկայացվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որով նախատեսված էր Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները միավորել բուհերի հետ, ինչն էլ տարաբնույթ խոսակցությունների տեղիք էր տվել:
168 Լրահոս
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ տարբեր երկրներում տարբեր մեթոդներ կան՝ հասկանալու համար՝ պաշտոնյան իր գույքը ապօրինի՞ է ձեռք բերել, թե՞ ոչ:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար: 168.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ձնահյուսի հետեւանքով Իտալիայից երեք զբոսաշրջիկ է զոհվել Վրաստանի Սվանեթիայի տարածաշրջանում՝ Թեթնուլդ լեռան վրա: Այդ մասին հայտնել է հանրապետության լեռնային առողջարանների զարգացման ընկերությունը։
Իտալիայի կառավարությունը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ կարգադրել Է մինչեւ մարտի կեսերը փակել բոլոր դպրոցներն ու համալսարանները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 4-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: