Բաժիններ՝

Փաշինյանի անվտանգության աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է. նա հիվանդանոցում է

Փաշինյանի անվտանգության աշխատակիցն անցել է որոշակի հետազոտություններ և այժմ իրեն լավ է զգում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Վրաստան կատարած այցի ժամանակ նրա անվտանգության աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է։ Ինչպես գրում է վրացական timer.ge–ն, նա ունեցել է կորոնավիրուսին հատուկ` բարձր ջերմաստիճան և այլ բնորոշ ախտանշաններ:

Հայաստան վերադառնալուց հետո նրան անհապաղ հոսպիտալացրել են Երևանի ինֆեկցիոն հիվանդանոց։

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2410431922391920

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031