
Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է Gucci-ի ցուցադրությունը

Կորոնավիրուսի պատճառով Gucci իտալական նորաձևության տունը չեղարկել է ԱՄՆ-ում կայանալիք ցուցադրությունը, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ցուցադրությունը նախատեսված էր մայիսի 18-ին Սան Ֆրանցիսկոյում: Բրենդի ներկայացուցիչները, սակայն, չեն շտապում նոր ամսաթիվ ընտրել:
«Ցուցադրության նոր ժամանակի և վայրի մասին որոշումը կհրապարակվի ավելի ուշ, երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կհստակեցվի»,- հաղորդել է նորաձևության տունը: