Բաժիններ՝

«Տեղեկություն ստացա, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը…»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․ «Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը։ Խնդիրը նույնն է՝ համայնքի ավտոճանապարհի վերանորոգում/հիմնանորոգում։

Ծովակի սիրելի՛ ընկերներ, ձեզ հետ դեռ 2019թ․ սեպտեմբերին Ծովակ համայնքում հանդիպումից հետո համայնքի ավտոճանապարհների հարցով գրություններ եմ ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, բացի այդ, ինչպես հիշում եք, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նաև բանավոր դիմեցի նախարարին՝ փորձելով հստակեցնել խնդրի լուծման ժամկետների հարցը։

Ի պատասխան՝ նախարար Սուրեն Պապիկյանը հավաստիացրեց, որ 2020թ․ Ծովակ համայնքի ճանապարհի վերանորոգման խնդիրը լուծվելու է։

Այնպես որ խնդրում եմ իմ սիրելի ծովակցի ընկերներին բացել ճանապարհը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031