Բաժիններ՝

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենի խափանման միջոցը վերացվել է

Գլխավոր դատախազությունը վերացրել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Արթուր Պողոսյանի պաշտպան Արշակ Կարապետյանից։

«Դատախազությունը գտել է, որ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն բացարձակ չկա։ Խափանման միջոցն իրավաչափ, օրինական չէր ընտրված»,-նշեց Արշակ Կարապետյանը։
Նշենք, որ Արթուր Պողոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Ավելի վաղ Արշակ Կարապետյանը նշել էր՝ քննիչն իր դատավարական լիազորություններն ու լծակներն օգտագործում է՝ ակնհայտ քաղաքացիաիրավական վեճը ներքաշելով քրեաիրավական դաշտ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031