Բաժիններ՝

«Վստրեչի Ապերի» եղբորորդին և հարևանն ազատ են արձակվել. news.am

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդին՝ Արման Վարդանյանն ու հարեւանությամբ բնակվող անձը երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել։

NEWS.am–ի տեղեկություններով, առաջին ատյանի դատարանը մերժել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։

Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Արման Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանին։

«Ինչպես գիտեք՝ դատարանները նույնիսկ այն դեպքերում երբ տեսնում են, որ հիմնավոր կասկածը բացակայում է, հիմնականում կարող են մերժել կալանքի միջնորդությունը հիմքերի բացակայության պատճառաբանությամբ կամ գրավ կիրառել, կամ առհասարակ աշխատում են հիմնավոր կասկածի հետ կապված հարցին շատ չանդրադառնալ։ Բացառիկ դեպքերում, երբ այնքան ակնհայտ է հիմնավոր կասկածի բացակայությունը եւ ոչինչ գրել չեն կարող, դատարանը միջնորդությունը մերժում է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Արամ Վարդանյանի եղբորորդու եւ հարեւանությամբ բնակվող անձի դեպքում դատարանները մերժել են կալանքի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայությամբ»,– ասաց պաշտպանը։

Նշենք, որ Արամ Վարդանյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել առեւանգման համար, իսկ մյուս անձին՝ կողոպուտի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս