Բաժիններ՝

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան չվերթները

Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման զգալի աճով պայմանավորված «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն -Երևան Մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները: Այս մասին սոցկայքի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, պայմանավորված Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտարարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան Մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները: Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների: Հավելեմ, որ միայն մարտի 30-ի և ապրիլի 10-ի չվերթները կիրականացվեն, հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում ուղևորվելու դեպի Լիոն և հակառակ ուղղությամբ: Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք»,- գրել է Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031