Բաժիններ՝

Բանկերը վերանայել են 200 մլրդ դրամի վարկերի պայմաններ, վարկառուների մեծ մասին տրվել է արձակուրդ

Հայաստանի բանկերը երկրում արտակարգ դրության պայմաններում վերանայել են մի խումբ ֆիզիկական և իրավական անձանց վարկերի պայմանները, ճնշող մասի դեպքում տրվել է վարկային արձակուրդ:

Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով»,-գրել է վարչապետը:

Նա նաև տեղեկացրել է, որ վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս