Բաժիններ՝

Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հրշեջ-փրկարարական անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ

Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրահանգով, հանրապետության բոլոր շրջաններում ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների հրշեջ-փրկարարական մասերի անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ: Այս մասին տեղեկացնում են «Արցախ / Տեղեկատվական շտաբ»-ից:

ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների պետերի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենն ընդգծել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ծառայության կողմից հանրապետության տարածքում համակարգված և օպերատիվ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը:

Տրված հանձնարարականների համաձայն՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները շրջաններում իրականացնում են ուժեղացված ծառայություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031