ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրության շրջանակում պարզ է դարձել, որ համաձայն տնտեսվարող սուբյեկտների կողմից ստացված տեղեկատվության՝ Վանաձորում հացի գինը մշտապես ավելի ցածր է եղել հանրապետության մյուս տարածաշրջանների համեմատ:
Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստ անցած անձանցից 1500-ը հայտնվել է կարմիր գոտում, թեստավորվել է 12 անձ, 4-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Ապրիլի 8-ին, ժամը 14:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին:
Էդուարդ Շարմազանովը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի մասին. ՈՒՂԻՂ
Ռուսաստանի Դաշնությունից Զվարթնոց օդանավակայան ժամանած Հայաստանի Հանրապետության 178 քաղաքացիներն ապրիլի 7-ի երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard World Black Edition պրեմիումդասի քարտերի բոլոր քարտապաններին առաջարկում է օգտվել Yandex Taxi ծառայություններից և ստանալ 30% զեղչ` երթևեկության դիմացքարտով վճարելու դեպքում։ Զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է քարտը կցել YandexTaxi հավելվածում և ընտրել այն, որպես հիմնական վճարման եղանակ:
Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը սրբագրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահական բոլոր հիմնարկների աշխատանքի տեմպն ու ժամանակացույցը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի, եթե վարչապետը դրա անհրաժեշտությունը տեսնի, դա կարող է անել, ենթադրենք, ասուլիսի ժամանակ, եթե լրագրողների կողմից հարց հնչի, բայց հիմա որևէ մեկնաբանություն այդ հոդվածի մասով չկա, որը ես կարող եմ փոխանցել Ձեզ»:
Երկար սպասելուց հետո երեկ պատիվ ունեցա ընթերցել Ձեր ստորագրությամբ հրապարակված հոդվածը, որում առաջ քաշված թեզերի և ելակետային դրույթների հետ դժվար էր չհամաձայնել։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից մշտադիտարկում է իրականացվում ընտանիքում բռնությանն առնչվող հարցերով։
Ուզում ենք անդրադառնալ վերջին մի քանի օրվա ընթացքում հայաստանյան մամուլում տեղ գտած մի շարք հոդվածներում և հրապարակումներում «Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին.
Հանրապետության նոր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներին:
Հանրապետության Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հոդված էր հրապարակել «Պատերազմական վիճակի թելադրանքով» վերտառությամբ, որտեղ, ի թիվս այլ կոչերի, հասարակությանն առաջարկել էր դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։
Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն. Տիգրան Ավինյան:
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստը նշանակել է ապրիլի 23-ին:
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 429 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ։
Ինչ կատարվեց երեկ։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված հրապարակեց։ Վերնագիրը՝ «Պատերազմական վիճակի թելադրանքով»։ Իրեն պատկանող ilur.am կայքում։ Ոչ իրեն բնորոշ՝ հապճեպ-վատ տեքստ է, ամենևին ոչ ոսկեղենիկ։ Միտք բանին չեմ պատմելու։ Կարդացել եք-կարդացեք։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը իր գործունեությունը իրականացնում է ԱՀ Սահմանադրության և օրենքներին համապատասխան, և բացառություն չէ մարտի 31-ին անցկացված համապետական ընտրությունների ժամանակ ոստիկանության իրակացրած ծառայությունը:
Մարտի 31-ին Արցախում (ԱՀ) կայացան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Բացարձակապես ազատ, արդար, ազնիվ մրցակցային հիմունքներով ձևավորվել է ԱՀ նոր խորհրդարանը։ Նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել ձայների 50%-անոց շեմը։ Նրանցից Արայիկ Հարությունյանը հավաքել է 49.26%։ Ընդամենը մի քանի հարյուր ձայն է պակասել նրան առաջին փուլով հաղթելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը կաջակցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին: Ընկերության կողմից 30 հազար եվրո ընդհանուր ծավալով տրամադրված միջոցները կուղղվեն 2019-2020 ուսումնական տարվա վարձավճարները վճարելուն:
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 8-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատվարակակիրների թիվն ավելացել է 1 997-ով:
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով:
«Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ խոսք չկար այն մասին, որ, եթե պատերազմական իրավիճակ էր, ապա ինչո՞ւ Արցախում ընտրություններ անցկացվեցին։ Եթե Նիկոլ Փաշինյանը կիսում է Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականները, ապա Արցախի ընտրությունները չպետք է անցկացվեին, պետք է հետաձգվեին, ավելին՝ երկրորդ փուլը նույնպես չպետք է անցկացվեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր Արթուր Մկրտչյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործով առաջին դատական նիստը նշանակել է ապրիլի 15-ին:
«Տարբեր տեղերից հայտնաբերված և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրված՝ թոքերի արհեստական օդափոխման 10 սարք ունենք, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման». ԲՏԱ նախարար, տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են դրանք տրամադրել Առողջապահության նախարարությանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի ժամը 13:08-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Որքանով առիթ եմ ունեցել հետևել Լևոն Տեր-Պետրոսյանին, նա երբեք չի գնահատել լրագրողների և լրատվամիջոցների դերը հասարակությունում, և սա ընդամենը լրացուցիչ անգամ վկայում է այն մասին, որ խոսքի ազատությունը, բազմազանությունը՝ լրագրողական գործունեության, իր համար բոլորովին արժեք չեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
Արդեն չորս շաբաթ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակությամբ (վատառողջ) պայմանավորված, տեղի չի ունենում ամբաստանյալներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: