
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային գործընթացները գտնվում են ինչպես ռազմաբժշկական ծառայության, այնպես էլ զորամասերի հրամանատարության մշտական վերահսկողության ներքո:
Կանխարգելիչ միջոցառումներն առավել բարձր որակով կյանքի կոչելու նպատակով ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում հավաք-պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են հակահամաճարակային միջոցառումների առանձնահատկություններին, կատարում փորձի փոխանակում, ձեռք բերում նոր գիտելիքներ:
Նշենք, որ մշտական կանխարգելիչ միջոցառումների, խիստ վերահսկողության և հրամանատարության ու համապատասխան ծառայությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ, առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի՝ ՊԲ ներթափանցելու դեպքերից:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/123994539241335?__xts__[0]=68.ARC_tZj4M2tDX4K3Tzh-c0t2svTRlifVG9sLHYJNGoatCMNuxHqiI6eKww1oJUMgw1Zgrp3sg5h6Jj05XWTuVxyHHnn2OCuxN6affIkWLhoi-GrRgqhgmsx8w9GCweTpe28xS0SE-WXuz8apM1oNhAWU0F0IZapIvvkWPJSwF9qLbcktBtHhdceVsvUeCP3OpxxcnqqQdvPbEnlQsKPuaC6NUhShe86TzgCLcVEOFz7epLGZe9VR_4xagtq6j9Nj5kjo4FDYvr3he6aCVkwviJ3XS3g-YppJVP0KPG3W0ad9q8ZdyfoaNEXtehy0pywfjggl_-4f-8xScHUjYvd1a3w&__tn__=-R