Պարետատան որոշմամբ՝ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր։
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը չի շարունակի աշխատանքը ակումբում:
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողություն հանրապետության բոլոր հանրային սննդի կազմակերպություններում:
«Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակության վայրից, բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլորի համար հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր»,- պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Բացառություններ, իհարկե, լինելու են:
«Ես միշտ վստահ էի, որ ի տարբերություն Տիգրան Ավինյանի, Նիկոլ Փաշինյանը չի կտրվում «կորոնավիրուսային» իրականությունից: Բայց այսօր Փաշինյանը, ըստ էության, պնդեց հակառակը»:
«Նպատակը շատ պարզ է: Այդ ամենն արվել է, որպեսզի կուտակումներ չլինեն և հակահամաճարակային անվտանգության կանոնները մաքսիմալ կերպով պահպանվեն: Սա նաև, բնականաբար, բխում է Առողջապահության նախարարության, պարետատան ու նաև ԿԳՄՍ ցուցումներից»,- նշեց Հակոբ Կարապետյանը:
«Վերջին օրերի թվերն ինձ համար հասկանալի չէին». պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պարետատան գործողությունները, որոնք իրենք քննել ու վերաքննել են, պետք է հանգեցնեին կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կրճատման: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը դիմել է հանրությանը՝ հասկանալու համար, թե ի՞նչն է խնդիրը, և հասկացել է:
Հունիսի 3-ին Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ։
Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը:
Արտակարգ դրության հաստատման օրվանից ի վեր ՀՀ-ում կազմվել է վարչական իրավախախտման 20.742 արձանագրություն. պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ոստիկանապետ Արման Սարգսյանը:
Օրեր առաջ Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր (Professor in Virology Université de Montréal Canada) Լևոն Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ նշել էր, թե դեռևս մարտ ամսին 1.5 դոլարով գերմանական թեստեր գնելու և բնակչությանը զանգվածային կերպով թեստավորելու փոխարեն, ՀՀ կառավարությունը դիմել է ավանտյուրայի՝ արկածախնդրության: Այն է՝ ոգեշնչվեցին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրենի ասածով՝հումք գնել Չինաստանից, փորձանոթների մեջ լցնել և սեփական թեստն ունենալ: Ըստ Աբրահամյանի՝ ՄԿԻ-ի տնօրեն Արսեն Առաքելյանը երբեք չի զբաղվել թեստերի պատրաստմամբ: Ավելին, իր գրառման մեջ Աբրահամյանը նշել է, թե հնարավոր է՝Առաքելյանը նույնիսկ չի լսել, թե ինչ է GMP-ն(Good Manufacturing Practices) և GLP-ն (Good Laboratory Practices):
Անձամբ իմ համոզմունքն է, որ դեպքերի հետագա զարգացումը, որը հետևեց Ջորջ Ֆլոյդի սպանությանը, բնականաբար, շատ տրամաբանական է, որովհետև նման դեպքերում Միացյալ Նահանգներում մշտապես այսպիսի շարժումներ լինում են: Այսպես կոչված՝ «Black Lives Matter» շարժումը կամ գաղափարը նոր չէ, որ ծնվել է Միացյալ Նահանգներում։ Ինչո՞ւ ես չեմ համարում, որ սա քաղաքական գործընթաց է, որովհետև նույնը տեղի էր ունեցել նաև նախորդ նախագահի՝ Բարաք Օբամայի օրոք։ Ընդհանրապես, երբ սպիտակ ոստիկանը սպանում է սևամորթ քաղաքացու, մշտապես նման զարգացումներ լինում են։ Միացյալ Նահանգների պատմությանը եթե հետևենք, կտեսնենք, որ սա նորություն չէ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական տեսաուղերձում անդրադարձել էր հանրային հսկողության վերաբերյալ իր երեկվա կոչին և դրա արձագանքին, թե ինքը մեղավորներ է փնտրում ստեղծված իրավիճակի համար՝ դրանք որակելով անհեթեթ մեկնաբանություններ։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իր հանրահռչակման գործառույթն իրականացնելիս օգտվում է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, որոնք այսօր առավել արդիական են և մեծ պահանջարկ ունեն:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
Տեղի է ունենում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը, որին մասնակցում են նաև Ոստիկանության պետ Արման Սարգսյանը և քաղաքացի Արմինե Կարապետյանը, որն իր 12-ամյա որդու հետ միասին վարակվել էր կորոնավիրուսով և արդեն իսկ ապաքինվել է։
Արդյոք Ջերմոցային տնտեսությունների և վերամշակող արտադրությունների համար գազի գնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ չի՞ ունենա, և չի՞ բարձրանա տվյալ ընկերությունների արտադրանքի գինը. Այս հարցերի պարզաբանման համար 168.am-ը դիմեց Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանին:
ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Երկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև: Համավարակը, տնտեսական խորացող ճգնաժամը, ահագնացող սոցիալական հիմնախնդիրները լրջագույն սպառնալիք են պետության ու ժողովրդի, ներքին ու արտաքին անվտանգության համար: Կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, իսկ հաճախ՝ նաև սխալ: Բոլոր ուղղություններով առկա է ճգնաժամ: Այս ընթացքը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի ու անդառնալի կորուստների:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գյուղացիական տնտեսությունների 90 տոկոսը սուբսիդիայի զոհեր են, այսինքն՝ երաշխավորել են վարկեր, որի համար էլ այսօր պատասխանատվություն են կրում:
Հատուկ Նիկոլի ու հանկարծ պետական շահն ու կորոնավիրուսի վտանգը գիտակցած իշխանության ներկայացուցիչներին հիշեցնեմ, որ դեռ մինչև արտակարգ դրության հայտարարումը, իսկ ավելի ճիշտ՝ մարտի 15-ին, կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու, համերաշխություն ձևավորելու ու ներքաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու կոչով եմ հանդես եկել։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց, որ նա վարչապետի հայտարարությունը խորհրդարանում սխալ կոնտեքստով է ներկայացրել:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնած «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթում առաջին տեղն են զբաղեցրել 11-ամյա Վարդգես Մկրտչյանը և 12-ամյա Արմինե Ավետիսյանը, որոնց ստեղծագործությունները համացանցում հավաքել են հավանումների գրեթե հավասար քանակ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ահագնանում է, և այդ հարցում բոլորն անելիք ունեն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետական, քաղաքական գործիչ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Հանրապետության բուժհիմնարկներում կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:
«Մենք ունենք պետական կառավարման համակարգի տոտալ տապալում՝ կորոնավիրուսի պարագայում, և դժվար է ասել, եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, ինչ իրավիճակ կունենանք։ Նիկոլ Փաշինյանը և իշխող թիմը չեն վերահսկում իրավիճակը երկրում, չունեն լուծումներ, կառավարման մեթոդներ, պատկերացում չունեն՝ ինչ պետք է արվի, դրա արդյունքը խուճապահար լայվերն ու հայտարարություններն են, որոնցով զբաղված է Նիկոլ Փաշինյանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին:
Ա. Արտակարգ դրությունը հայտարարելու պահին պաշտոնապես ունեինք 45 վարակակիր, հունիսի 2-ի դրությամբ թագավարակաի արձանագրված դեպքերի թիվը հասավ 10524, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ամեն օր վարակյալների թիվն աճում է 100-ներով, սահմանում ենք ցավալի ռեկորդային ցուցանիշներ՝ օրական հաստատված մինչև 517 վարակման դեպք, մահվան դեպքերը 170, որոնց գալիս է լրացնելու թագավարակի պարագայում սրացած այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը՝ 59: Առողջացողների թվերը ողբերգականորեն ցածր են: Թեստավորման թվերն էլ նվազ և բացարձակ անհամադրելի են համավարակի պայմաններին: Իրավիճակը, իշխանության իսկ արձանագրմամբ «կատաստրոֆիկ» է: