
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի էմիրին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին:
«Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ բազմոլորտ համագործակցության զարգացման գործում,- մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում։ -Մեծապես արժևորում եմ մեր ջերմ հարաբերություններն ու անձնական բարեկամությունը։
Վերահաստատում եմ ժամանակակից աշխարհի փոփոխություններին և պահանջներին համահունչ երկկողմ հարաբերությունների խթանման ուղղությամբ համատեղ աշխատելու՝ մեր պատրաստակամությունը»:
Նախագահ Սարգսյանը Կատարի էմիրին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք։