«Տիկի՛ն Զոհրաբյան, անազնիվ է այս ամբիոնից գոռալով խոսել ու անհասկանալի մտքեր շարադրել». Արփի Դավոյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց, որ նա վարչապետի հայտարարությունը խորհրդարանում սխալ կոնտեքստով է   ներկայացրել:

«Կարծում եմ՝ այս իրավիճակում,  պարզապես քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակ է եղել Ձեզ մոտ, որովհետև անազնիվ է այս ամբիոնից ասել մի բան, որն իրականում չի ասվել: Ընդհանրապես անազնիվ է խոսել այն ամենի մասին այնպես, ինչպես հարմար է Ձեզ, անազնիվ է գալ ու այս ամբիոնից գոռալով խոսել և դրանով Ձեր ցասումն ուզենալ թափել ամբողջ դահլիճի վրա և անհասկանալի մտքեր շարադրել»,- նշեց նա:

Հիշեցնեք, որ այսօր խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանը Կառավարությանը կոչ արեց իր պատասխանատվությունը չդնել քաղաքացիների վրա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930