«Ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ». Սերգեյ Բագրատյանը՝ Համազասպ Դանիելյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գյուղացիական տնտեսությունների 90 տոկոսը սուբսիդիայի զոհեր են, այսինքն՝ երաշխավորել են վարկեր, որի համար էլ այսօր պատասխանատվություն են կրում:

«Հասկանալի է, որ ուղիղ մեղքը երաշխավորինն է, բայց հասկանալի չէ, որպես Ազգային ժողով՝ մենք պե՞տք է ժողովրդին  այլևս ազատենք նման պատասխանատվությունից, այսինքն՝ Կառավարությունն օրենքի ուժով նման պատասխանատվությունից նրանց ազատի: Մեր խմբակցությունը բազմիցս նշել է, որ բանկերը պետք է արտոնյալ պայմաններ ստեղծեն և վարկերի որոշ տոկոսներից քաղաքացիներին ազատեն»,- ասաց պատգամավորը:

Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հայտարարությանը, որ ինքն ադրենալինի կարիք է զգում, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ, բայց ոչ երբեք՝ իր նկատմամբ»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս