«Ես երեկ այս մասին արդեն խոսել եմ, որ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, ժամանակը կգա, ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծենք և բոլոր մեղավորներին կկանչենք և այդ ամենի մասին կխոսենք: Հիմա մեղքը ժողովրդի վրա բարդելու ժամանակն էլ չէ, պետք է ուղղակի յուրաքանչյուրն իր օրինակով, գործողություններով այս իրավիճակի վրա իր ազդեցությունն ունենա»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Հունիսի 3-ը և 6-ը շրջանների զգալի մասում, 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Արտակարգ դրության ընթացքում միրգ-բանջարեղենի առևտուրը չի արգելվել, բայց մեր հարցումները ցույց տվեցին, որ համավարակի հետևանքները զգացել են նաև շուկաների աշխատակիցները: «Մեյմանդար»-ի շուկայում վաճառողների մեծ մասը պնդում է, որ առևտուրը պակասել է, ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել, չնայած դրան, իրենցից շատերը որևէ պետական աջակցություն չեն ստացել, քանի որ գյուղմթերքի առևտրի ոլորտում սահմանափակումներ չեն եղել:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել քաղաքացիներին միասին պայքարել համավարակի տարածման դեմ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակվող լուսանկարներին ու տեսանյութերին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերը. 18-րդ միջոցառման ընթացքը, ավարտված 5-րդ և 10-րդ միջոցառումների ծրագերի ամփոփումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարբեր հատվածներից հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի կողմից ուղարկված նամակները դիտելուց հետո եկել է այն եզրակացության, որ խնդիրը մասշտաբային է, և աշխարհում չկա ուժային կառույց ու վարչական համակարգ, որը կարող է լուծել այս խնդիրը։
Սյունիքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները հանրության ուշադրությունը սևեռել էին Հայաստանի հարավային դարպասի ուղղությամբ, որի անառիկությունը պահելու պարտականությունը դրված է Հին Հայաստանի ամենաոչթավշյա կառույցներից մեկի ներկայացուցչի վրա։ Գուցե հենց դա է պատճառը, որ լարվածության տևական ավարտից հետո էլ ոստիկանական ուժերը դեռ շարունակում են կուտակված մնալ Կապանում։
Ժողովուրդ, ես ճիշտ տեղն եմ խփել։ Ձեզ չեմ ցավեցրել, այլ իշխանություններին։ Բա ի՞նչ անեմ։ Ի՞նչպես ահազանգեմ։ 3 ամիս սուս ու փուս գրում էի առաջարկներս։ Այսօրվա օրը կանխատեսել էի։ Հիմա էլ ավելի վատ օրեր եմ տեսնում։
«Այս տարվա չորս ամիսներին ՀԴՄ-ներով արտացոլված շրջանառությունը եթե համեմատենք նախորդ տարվա հետ, նախնական տվյալներով՝ շուրջ 20 տոկոսի չափով անկում կա,- ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ շարունակելով,- Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ գործունեության որոշ տեսակներ սահմանափակված են եղել և չեն գործել։
Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։
Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին, թե կորոնավիրուսով վարակված դեպքերի աճն արդյո՞ք պայմանավորված չէ իշխանությունների իրարամերժ հայտարարություններով, մասնավորապես՝ կապված դիմակների հետ:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սամվել Շահրամանյանին խնդրել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար իրականացվող միջոցառումների շրջանակում հասարակական սեկտորի հետ հավաքագրել կամավորների մեծ խումբ։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարետատան հետ հանդիպման ժամանակ քննարկել է սահմանին արագ թեստավորման լաբորատորիա ունենալու հարցը։
«Ամերիաբանկն» ակտիվորեն հանդես է գալիս պարտատոմսերի թողարկմամբ, ինչը կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի պայմաններում կարող է ռիսկային թվալ՝ հատկապես տեղաբաշխման տեսանկյունից:
Մենք որոշում կայացրինք, որ ՀՀ բոլոր մարզերում պետք է ունենանք մեր կուսակցության գրասենյակը, որպեսզի կարողանանք շփվել քաղաքացիների հետ հնարավորինս շատ»,- քիչ առաջ Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նշեց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների թվի աճի հետ կապված՝ պետք չէ մեղավորներ փնտրել, թվի աճը նաև պայմանավորված է թեստավորումների ավել քանակով:
Ուկրաինական #SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 7-ին ժամը 15։10-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով (մեկ ուղղությամբ տոմսի արժեքը՝ 189 Եվրոյի համարժեք ուկրաինական հրիվնա):
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջարկում է փոփոխություններ կատարել ԱԺ «Կանոնակարգ օրենքում», որով հանձնաժողովների նախագահներին հնարավորություն կտրվի ունենալ խորհրդականներ:
Ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Եվրահանձնաժողովի որոշմանը, ըստ որի՝ այսուհետև Հայաստանում որևէ ավիաընկերություն չի կարողանալու մուտք գործել ԵՄ տարածք:
«Չկա այդպիսի ուժային կառույց»։ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը խոսել է դատախազությունում հաստիքների ավելացման անհրաժեշտության, պատճառների և հիմքերի մասին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով՝ միայն այն հանգամանքը, որ քաղաքացիները տևական ժամանակ արդեն չեն հետևում կորոնավիրուսի դեմ պայքարի ցուցումներին, արդեն անվստահություն է Առողջապահության նախարարին:
ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
«Պատասխանատվությունը դնել միայն քաղաքացիների վրա՝ սեփական անկարողության ցուցադրում է». Մանե Թանդիլյան
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում և կոչ է անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից:
ՀՀ ԲՏԱ Նախարարությունը տեղեկացնում է, որ հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին: