Հայաստանում շատ անկարևոր մարդիկ կան. Տիգրան Ուլիխանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ահագնանում է, և այդ հարցում բոլորն անելիք ունեն:

«Տարբեր ոչ կարևոր մարդիկ անկարևոր հայտարարություններ են անում և դրանով գրավում մարդկանց ուշադրությունը, թուլացնում նրանց զգոնությունը, որպեսզի նրանք կարևոր թեմաներից ուղղակի շեղվեն: Այսօր կարևոր, այդ թվում՝ քաղաքական թեման դա կորոնավիրուսի դեմ համազգային պայքարն է, և այստեղ անելիք ունենք բոլորս: Մարդկանց փորձում են շփոթեցնել մեղավորների փնտրտուքով, շփոթ նետել մարդկանց առջև, որպեսզի նրանք շփոթեն ամեն ինչ: Անառարկելի է, որ ցանկացած բանի հետ կապված քաղաքական պատասխանատվությունը կրում ենք մենք՝ քաղաքական մեծամասնությունը, սա փաստ է, որից որևէ մեկը չի խուսափում»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ ճիշտ է, պատասխանատվությունը կրելու են իրենք, սակայն մեղավորությունը քաղաքական չի լինում, այլ անհատական,  և նման իրավիճակում մեղավորություն ունեն բոլոր այն քաղաքացիները, որոնք պատշաճ ուշադրություն չեն դարձնում համավարակով պայմանավորված իրավիճակին, չեն դրսևորում պատշաճ վարքագիծ:
Տիգրան Ուլիխանյանը նաև նկատեց, որ մարդիկ հիմնավորում են, թե վիրուսի իրական լինելուն չեն հավատում, կամ այն իրենց չի կպնի, այս բոլոր հիմնավորումները պատգամավորի խոսքով՝ անկարևոր են: Ավելին՝ հավատը իռացիոնալ երևույթ է, և  մարդիկ չեն կարող իրենց քայլերը պայմանավորել իռացիոնալ երևույթներով:

«Հասարակություն է կոչվում քաղաքացիների այն համախումբը, որտեղ շարժվում են կարգ ու կանոնով, դրանք գրված փաստաթղթեր են և մեր իրականության մեջ կոչվում են Սահմանադրություն, օրենքներ, իրավական ակտեր, այսինքն՝ պետք է հետևել օրենքին, այլ ոչ թե՝ հավատին: Ես ներողություն եմ խնդրում մեր այն բոլոր հայրենակիցներից, որոնց մոտ մենք մեր քայլերով կամ հայտարարություններով շփոթ ենք առաջացրել, դրանով եկեք փակենք այս անկարևոր թեման»,- հավելեց նա:
Հարցին՝ ՀՀ-ում կա՞ն անկարևոր մարդիկ, պատգամավորը պատասխանեց, որ իր սուբյեկտիվ կարծիքով՝ Հայաստանում շատ անկարևոր մարդիկ կան, որոնք թոփ նյուզերում են՝ իրենց կարևորություն չներկայացնող հայտարարություններով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930