Ռուս-թուրքական հարաբերությունները կախված չեն Արևմուտքի պատժամիջոցներից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2021 թվականի փետրվարի 1-ից: Այս մասին հայտնեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
Մեկնարկում է Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. ՈՒՂԻՂ
2020թ. արդյունքներով Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհեց «Քարտային չեմպիոն» (Card Rewards Champion) մրցանակը՝ #վճարիրքարտով ակցիայի տպավորիչ արդյունքների համար: Մրցանակը Բանկին հանձնվեց Visa-ի կողմից թվային հարթակում կազմակերպված ամենամյա ամանորյա արարողության շրջանակներում:
Անկարան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կստեղծվի հնարավորինս շուտ:
Երեկ առավոտյան Հայրենիքի փրկության շարժման անդամներն Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցին հարող մուտքի մոտ քաղաքացիական անհնազանդության ակցիա իրականացրեցին՝ ԱԺ արտահերթ նիստի շտապող իմքայլական պատգամավորներին դիմավորելով «դավաճան» վանկարկումներով ու ձվերով:
Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար:
Խորհրդարանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Ինչպես ավելի վաղ գրել էր մամուլը, Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու է 2021 թվականին իր հայտարարած արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։
Հայաստանում 2021 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարումը կիրականացվի հունվարի 4-ին, 5-ին և կշարունակվի հունվարի 8-ից:
«Երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016 թվականի հունվարին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ՝ առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման։ Ինչո՞ւ Ռուսաստանը հանդես եկավ նման առաջարկով։ Մի պարզ պատճառով՝ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում մադրիդյան պրոցեսը մտել էր փակուղի, որովհետև Արցախն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ։
Պարզ ճշմարտություն. ստելու վատ կողմերից մեկն այն է, որ երբ շատ հաճախ ես նույն սուտը կրկնում, սկսում ես ինքդ հավատալ դրա ճշմարտացիությանը։
Ըստ Լիլիթ Մակունցի, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսին է քաղաքացիների համալիր մոտեցումն իշխանությունների վերաբերյալ, պետք է լինեն արտահերթ ընտրություններ, այդ տարբերակը որևէ մեկը չի մերժում, և այն չի կարող մերժելի լինել:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշո՞ւմ եք, պատերազմի առաջին օրերին հայտարարվեց, որ Հայաստանի օդային տարածքում խոցվել է թշնամու 4 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը Աբովյան քաղաքի վրա: Հրթիռը, որ խոցեց պայմանական ԱԹՍ-ը, տեսանելի էր Երևանի հյուսիս-արևելքում գտնվող բնակավայրերից:
Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին տեղադրել էին «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակ:
Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին օրենքի նախագիծը փակ գաղտնի քվեարկությամբ ստացավ 78 կողմ, 4 դեմ ձայներ:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած քաղաքացիներին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա:
Դեկտեմբերի 26-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր «Ռեքվիեմ -5. Երազանքներ» տեսանյութում խոստացել էր հրապարակել փաստաթուղթ, ըստ որի` Հայաստանը ՀԱՊԿ-ի միջոցով դեռևս պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղեկացվել է սպասվող պատերազմի և դրա ծավալների մասին, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկել ՀԱՊԿ օգնությանը դիմելու համար: Հետևաբար՝ հարց է առաջանում, ինչո՞ւ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին:
Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման վայրում ուղղափառ մատուռ կկառուցվի:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ներկայացնում է 2020 թվականի ընթացքում մամուլի նկատմամբ տեղի ունեցած ճնշումները՝ ժամանակագրական հաջորդականությամբ։
Չի հասկանում խաղաղ համաձայնագրի ու պատերազմի տարբերությունը2. Չի հասկանում, որ խաղաղ համաձայնագրի դեպքում թուրքը քացով չէր ճզմի Սյունիքի ցուցանակները, չէր կանգնի մեր ճանապարհների գլխին, այլ ողջամիտ սահմանազատումներ կլինեին։
ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը քացով հարվածել է խաղաղ անհնազանդություն իրականացնող քաղաքացուն
Ադրբեջանցիները սկսել են սեփականաշնորհել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը: Այս մասին գրում է Մեդիապորտը։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանցիներն արդեն «Սարի աղջիկ» երգն են երգում:
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան համայնքում պատերազմից հետո սահմանազատումների շուրջ բանակցությունները դեռ չավարտված՝ ադրբեջանցիները գյուղի մատույցներում բնակվողներին 1 ժամ ժամանակ էին տվել տարածքներն ազատելու համար։
Մամուլը գրել էր, որ այսօր կեսգիշերին կայանալու է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ ընտրությունների գնալու օրակարգը քննարկելու համար:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը դեկտեմբերի 29-ին 5,7 մագնիտուդով երկարաշարժ է արձանագրել երկրի արեւմտյան ափի մերձակայքում:
Քանի որ վաղուց եմ համոզվել, որ ԱԺ-ում որևէ գործառույթ իրականացնելիս, եթե դրան մասնակցում են իմքայլականները, անհնար է թույլ տրված չլինեն խախտումներ, որոշեցի Սահմանադրական դատարանից պարզել, թե արդյո՞ք ժամանակին և պատշաճ ընթացակարգերով է նշված որոշումն ուղարկվել իրենց։ Հենց այստեղ էլ բացահայտվեց մի խումբ անձանց օժանդակությամբ Լենա Նազարյանի կողմից թույլ տրված պաշտոնեական կեղծիքը։
Նիկոլը խոստովանե՞ց, որ բանավոր պայմանավորվածությամբ է Սյունիքի դիրքերն ու ճանապարհները (այդ թվում և Հայաստան–Իրան միջպետական հիմնական ճանապարհը) հանձնում ադրբեջանցիներին։
Ազգային ժողովը պետք է գոնե այս ճակատագրական փուլում ըմբռնի իր առաջնահերթությունները։ Դուք մի մոռացեք, որ խորհրդարանական պետությունում գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ոչ թե ամեն գնով արդարացնելու իրավասությունը հենց ձեզ է վերապահված։