«Այսինքն՝ Ալիևն ասում է. «Давай!», Նիկոլն էլ ասում է. «Даю!»։ Չի ասում. «Հո՛պ, արա՛, ի՞նչ Սյունիք»». Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ ասում եմ, որ Նիկոլը թշնամի երկրի առաջնորդի կամակատարն է, շատերին թվում է, թե գեղարվեստա-քաղաքական չափազանցություն է։
Սակայն այդ շատերը սխալվում են։ Հստակ տրամաբանած, կարելի է ասել՝ գիտական, ձևակերպում է։
Նիկոլը խոստովանե՞ց, որ բանավոր պայմանավորվածությամբ է Սյունիքի դիրքերն ու ճանապարհները (այդ թվում և Հայաստան–Իրան միջպետական հիմնական ճանապարհը) հանձնում ադրբեջանցիներին։
Խոստովանեց։
Այսինքն՝ Ալիևն ասում է (ընդ որում՝ բանավոր է ասում). «Давай!», Նիկոլն էլ ասում է. «Даю!»։ Չի ասում. «Հո՛պ, արա՛, ի՞նչ Սյունիք», չի ասում նույնիսկ. «Չէ, էլի, թողենք մի ուրիշ անգամ, էսօր գլուխս ցավում ա»… Նիկոլն ասում ա. «Бери, Алиев джан, мернем ко кирт тесакин!»։
Բա կամակատարն ուրիշ ո՞նց է լինում։
Հետևաբար՝ «կամակատար»-ը ճշգրիտ, առանց որևէ հուզական երանգի եզր է տվյալ դեպքում։
Իհարկե, ոչ ոք չի կարող արգելել, որ Նիկոլին անվանեք, օրինակ՝ «Ալիևի չուլ», «давалка», «հողատու», բայց լինգվիստիկ առումով ամենաչեզոքն ու ճշգրիտը «կամակատար» բառն է։
Այսպիսով կարող ենք ստույգ և նույնիսկ գիտական համարենք. «Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի կամակատարն է» պնդումը։
Սա հասկացանք, չէ՞։
Եթե այո, ապա հարց. Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացի, դու ընտրե՞լ ես Իլհամ Ալիևին քեզ ղեկավար։
Երբ 2018-ի դեկտեմբերին գնացել ես ընտրությունների, այնտեղ առաջադրվող կուսակցությունների և դաշինքների ցանկում տեսե՞լ ես գրած. «№4 «Ենի Ազերբայջան» կուսակցություն»։
Տեսե՞լ ես նման բան, դրա դիմաց «պտիշկա» դրե՞լ ես։
Եթե այդպես չի եղել, ապա ինչո՞ւ է «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավարի կամակատարը հիմա նստած ՀՀ ղեկավարի բազկաթոռում։
Հարգելի ՀՀ քաղաքացի, դու այս հարցով ասելիք չունե՞ս։
Իսկ անելի՞ք»։