«Նախնական տեղեկություն ստացել եմ, որ հնարավոր է՝ լինի նման հանդիպում». Լիլիթ Մակունցը՝ Փաշինյան-Ծառուկյան հանդիպման մասին

«Հանրային հեռուստատեսության եթերում ես հանգամանալից անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և այլընտրանքների հետ կապված հարցին: Նախ, տպավորություն է, որ այն անձինք, ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և որևէ կերպ չեն անդրադառնում արտահերթ ընտրությունների հնարավորություններին, իրենց կողմից փորձ է կատարվում պարզապես շրջանցել քաղաքացու ընտրության հնարավորությունը և իշխանություն ձևավորելու հնարավորությունը: Մեր քաղաքական թիմը վերահաստատում է այն քաղաքական դիրքորոշումը, որ մեզանից որևէ մեկը կառչած չէ պաշտոններից ու աթոռներից»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե քանի՞ հոգի պետք է հավաքվի հրապարակում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հրապարակում բավարար չափով մարդ չի հավաքվում, որպեսզի ինքը հրաժարական ներկայացնի:

Ըստ Լիլիթ Մակունցի, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսին է քաղաքացիների համալիր մոտեցումն իշխանությունների վերաբերյալ, պետք է լինեն արտահերթ ընտրություններ, այդ տարբերակը որևէ մեկը չի մերժում, և այն չի կարող մերժելի լինել:

Հարցին՝ այսօր Փաշինյան-Ծառուկյան հանդիպում կայանալո՞ւ է, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ նախնական հստակ տեղեկություն չգիտի:

«Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ նախնական տեղեկություն ստացել եմ, որ հնարավոր է՝ լինի նման հանդիպում, առայժմ արարողակարգից որևէ բան չգիտեմ»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս