Շոուն շարունակվում է
Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին տեղադրել էին «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակ:
«Թուրքերը լցված են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը. ցուցանակ են տեղադրում։ Տեսնո՞ւմ եք գրառումը` բարի գալուստ Ադրբեջան։ Դե ասեք՝ սա Սյունիքը չէ, ասեք, որ սահմանները ամուր են, ասեք, որ ճիշտը սա էր, որ Զանգեզուրում թուրքը պիտի գրի` բարի գալուստ դժոխք։ Հպարտացեք անթասիբներ»,- գրել է Ի. Յոլյանը:
Այսօր խորհրդարանում 168.am–ը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված է նման ցուցանակ:
Ալեն Սիմոնյանը հրաժարվեց այս հարցին պատասխանել:
Հաջորդիվ նրանից հետաքրքրվեցին, թե Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակի մեղավորն ինքն է, բայց ոչ թիվ մեկ մեղավորը, հետևաբար՝ ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ո՞վ է:
Այս հարցին ևս Ալեն Սիմոնյանը չպատասխանեց՝ նշելով, որ չի պատասխանելու 168.am-ի հարցերին:
ԱԺ փոխնախագահն այդպես էլ մեր որևէ հարցի չպատասխանեց:
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում